Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2024, 17:51 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ԲԼՈԳ

Խմբային թերապիայի ծագումը

Մարդկային հասարակության զարգացման դեռ ամենավաղ փուլերում մարդիկ հավաքվում էին խմբերով` կենդանի մնալու և իրենց զարգացումն ապահովելու նպատակով:: Նախնադարյան ցեղերում համատեղ ծիսակարգային պարերով ու գործողություններով նշվում էին կարևոր իրադարձությունները և ուղեկցվում կրոնական ծիսակատարությունները: Հին հույն շատ մտածողներ, այդ թվում և Սոկրատեսը, դիմում էին փիլիսոփայելու խմբային ձևին՝ Տիեզերքի և մարդկային տեսակի էության մասին իրենց գաղափարները ստուգելու համար: Միջնադարյան վանականները համախմբվում էին կրոնական միաբանություններում՝ հոգիները մաքրելու և աստվածային էությանը հասու լինելու համար:  Համախմբման այս հին ձևերն արդեն իրենց մեջ պարունակում էին ժամանակակից հոգեբանությունում դիտվող՝ խմբերի հետ աշխատանքի միտումների սաղմերը:

Որպես ժամանակակից խմբային հոգեթերապիայի նախանշաններ կարող են ծառայել Անտոն Մեսմերի (1734-1815) փորձերը: Փարիզում աշխատող ավստրիացի այս բժիշկը միջազգային ճանաչում է ստացել մարմնային և հոգեկան ամենատարբեր հիվանդություններ բուժելու կարողության շնորհիվ: Մեսմերը կարծում էր, որ մարդու առողջությունը կախված է մթնոլորտում լցված անտեսանելի մագնիսական ֆլուիդներից, որոնք մեզ են հասնում աստղերից, և որ այդ ֆլուիդներից ցանկացածի հավասարակշռության խախտումը հիվանդություններ է հարուցում: Նա պնդում էր, որ կարողանում է շտկել նման խանգարումները՝ մագնիսական գավազանի հպման միջոցով, իսկ ավելի ուշ, որ դա կարողանում է անել իր ձեռքերի բուժիչ ուժի շնորհիվ: Մեսմերը այցելուների խմբին հավաքում էր ջրով լի փայտե տակառի շուրջ, ինչից հետո նա ծածանվող թիկնոցով և կախարդական գավազանը ձեռքին հանդիսավոր կերպով հայտնվում էր բեմի վրա: Այն ժամանակ, երբ այցելուները բռնել էին տակառից դուրս եկող հատուկ երկաթյա ձողերից ու մեկը մյուսից, բժիշկը գավազանով դիպչում էր նրանց: Խումբը հեշտորեն ենթարկվում էր այդ էմոցիոնալ մթնոլորտի ազդեցությանը, այցելուները, իբրև թե Մեսմերի «կախարդանքների» և «կենդանի մագնիսականության» ազդեցության տակ, սկսում էին ծիծաղել, արտասվել, և նույնիսկ ցնորական վիճակի ու ցնցումների մեջ հայտնվել: Արդյունքում որոշ այցելուների վիճակը լավանում էր:

Ժամանակակից խմբային թերապիայի ծագումը կապված է բոստոնցի բժիշկ Ջոզեֆ Պրատի անվան հետ: Նա զբաղված էր տուբերկուլյոզով հիվանդների բուժմամբ, որոնք աղքատության պատճառով չէին կարող բուժում սատանալ հիվանդանոցում:  1905թ.-ին ժամանակի տնտեսման համար նա սկսեց այցելուներին հավաքել խմբերով (ամեն խմբում 20 մարդ) հենց բնակության վայրում և պատմել նրանց հիգիենայի, հանգստի անհրաժեշտության, թարմ օդի, առողջ սնվելու և այլնի մասին: Պրատը հոգատար ուսուցիչ էր, միաժամանակ՝ օժտված համոզելու տաղանդով: Իր չունևոր այցելուների հիվանդության մեջ նա տեսնում էր նրանց միավորմանը նպաստող գործոն: Այցելուները օրագրեր էին պահում, որոնք վկայում էին նրանց վիճակի լավացման և ընդհանրության զգացման ձևավորման ու փոխօգնության ձգտման մասին: Սկզբնական շրջանում Պրատը խմբերի հավաքները դիտարկում էր որպես աշխատանքի տնտեսման ձև և հատուկ կարևորություն չէր տալիս դրանց ինքնուրույն բուժական պոտենցիալին: Նա խմբային թերապիայում առավել հմուտ դարձավ միայն մի քանի տարի անց, երբ աշխատանքի նրա մեթոդը սպառեց իրեն: 30-ականների սկզբին Պրատը եկավ այն համոզման, որ հոգեթերապիայի համար հիմք է ծառայում մի մարդու բարերար ազդեցությունը մյուսի վրա, և սկսեց խմբային թերապիայի սեանսներ պլանավորել անձանց համար, որոնք չունեին առանձնահատուկ սոմատիկ խանգարումներ:

 

Դիտարկելով ժամանակակից խմբային թերապիայի զարգացման սկզբնական շրջանի առավել կարևոր ֆիգուրներին՝ հնարավոր չէ չընդգծել Յակոբ Մորենոյի դերը: Նա ավելի շատ հայտնի է որպես հոգեդրամա մեթոդի ստեղծող, սակայն նրա կողմից մշակված հնարները կենտրոնական տեղ են գրավում բոլոր ուղղությունների հոգեշտկողական խմբերի աշխատանքի մեջ: Որպես հեղինակ նա շատ բեղուն է եղել, իսկ նրա գործունեությունը ներառում է խմբային թերապիայի զարգացման մի քանի փուլ: Մորենոն պնդում էր, որ իր մոտեցումը առաջին անգամ կիրառել է դեռ 1910թ-ին, և սովորաբար, հենց նրան է վերագրվում «խմբային հոգեթերապիա» տերմինի ներմուծումը՝ 1932-ին: Չնայած այժմ այդ եզրույթը կիրառվում է մոտեցումների բավական լայն սպեկտրի նշանակման համար՝ Մորենոն դա օգտագործում էր մի մեթոդի նկատմամբ, որը մարդկանց անցումը մի խմբից նոր խմբին կանխատեսում էր /предусматривал/ նրանց անձնային  նախընտրությունների և սոցիոմետրիկ գնահատականների հիման վրա: 1931թ-ին Մորենոն հիմնադրեց առաջին պրոֆեսիոնալ ամսագիրը, որում լուսաբանվում էին խմբային թերապիայի հարցերը: Այդ ամսագիրը կոչվում էր «Impromptu»: Հետագայում անվանումը մի քանի անգամ փոխվեց, մինչև որ կոչվեց «Խմբային հոգեթերապիա»: Բացի այդ, Մորենոն հավակնում է 1942թ-ին առաջացած խմբային թերապիայի մասնագետների առաջին պրոֆեսիոնալ կազմակերպության հիմնադրի դերին:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները: 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում