Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց լեզու  >  Հայկական ազգանունների ծագումը

Հայկական ազգանունների ծագումը

 

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից անջատ , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից զանազանում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹևԱՑԻ և այլն:Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը ,օրինակ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ,ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ և այլն:

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ,Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց թելադրել իր օրենքները և արդեն հասարակ մարդիկ ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես,որ մի ազգից  մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ : Օրինակ-Ոսկերչյան,Հացթուխյան.Քարտաշյան:

 Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,օրինակ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում,օրինակ Ադոնց,Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները:Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ : Իսկ ազգանունների մաին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում:

 

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն