Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 04:08 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Shushan Petrosyan - Patranqi tevov (Минусовка)

Շուշան Պետրոսյան - Պատրանքի թևով (Минусовка)


Երգի հեղինակ` Մարինե Ալես


Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, որ որդիդ պանդուխտ անցորդ է,
Շուրջբոլորն էլ` անծանոթ... Դու ինձ ների՛ր, մայրի՛կ...
Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ, որ հոգուս շշուկն ու ճիչը
Չդարձնեն ինձ իմ դահիճը... Դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ...
Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ, որ անհագ բախտի հարցերը
Մոռանան իմ հասցեները... Ես ի՞նչ անեմ, մայրի՛կ...
Դու ինձ միայն օրհնի՛ր, դու ինձ միայն փրկի՛ր:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ա՜խ երանի թևեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհեր, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհված քեզ փաթաթվեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թե չուշանամ:

Արդեն գիտեմ, մայրի՛կ, որ անսանձ է ժամանակը,
Սահմանված է ծիսակարգը... Արդեն գիտեմ, մայրի՛կ...
Հիշում եմ միշտ, մայրի՛կ, մեզ մաքրում են փորձանքները,
Կյանքն էլ` մեծ սիրո պարգևը... Հիշում եմ միշտ, մայրի՛կ...
Կրկին ների՛ր, մայրի՛կ, որ անցյալս նախերգանք էր,
Իսկ ներկաս` նրա պատրանքն է... Կրկին ներիր, մայրի՛կ...
Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ա՜խ երանի թևեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհեր, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհված քեզ փաթաթվեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թե չուշանամ:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 1
avatar
0
1 ani • 16:09, 06.03.2013
hrashq erga amen angam es arg@ lseluc lac em linum shat lav erga hexinakin mec shnorhakalutyun shat mersi
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում