Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.03.2024, 18:51 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Andre & Serine Poghosyan - Sar@ qami

Անդրե և Սերինե Պողոսյան - Սառը քամի (Երգի Բառերը)


Երաժշտության հեղինակ` Նիկ Էգիբյան
Խոսքերի հեղինակ` Գրիգոր Կյոկչյան


Լուռ մի սենյակ, ուր թողեցիր ինձ մենակ,
Ուր ամեն օր ինձ ուշ ժամի հյուր է քամին:
Մութ լուսաբաց: Թաց ապակուն ես հենված,
Շունչս պահած` սպասում եմ` գաս,
Բայց դու չկաս:

Գոնե հիշես հիմա,
Որ քո սիրո դիմաց
Որպես նվեր, թանկ մի նվեր
Քեզ ես իմ կյանքն եմ տվել:

(ԿՐԿՆԵՐԳ)

Էլ մեր սիրո հարցում
Ոչ մի կաթիլ արցունք
Ես չեմ ուզում տեսնել:
Չեմ ուզում ես էլ,
Որ կարոտից հանկարծ
Լինեն աչքերդ թաց:
Թող քեզ ամուր գրկեմ,
Սառը քամուց փրկեմ:

Միթե նորից չես հասկանում դու,
Որ ինձ ամեն վայրկյան օդի նման
Պետք ես հիմա:
Քե՛զ, սիրելի՛ս, թե նեղացրել եմ, ների՛ր
Ու միշտ հիշի՛ր, որ չեմ սիրի մեկուրիշի:

Լա՛վ իմացիր, որ ինձ
Քեզնից բացի ոչինչ պետք չէ,
Միայն դու ինձ գրկի՛ր
Ու էլ երբեք մի՛ լքիր:

(ԿՐԿՆԵՐԳ)

Էլ մեր սիրո հարցում
Ոչ մի կաթիլ արցունք
Ես չեմ ուզում տեսնել:
Չեմ ուզում ես էլ,
Որ կարոտից հանկարծ
Լինեն աչքերդ թաց:
Թող քեզ ամուր գրկեմ,
Սառը քամուց փրկեմ:(2x)

Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 1
avatar
0
1 mane • 11:17, 18.06.2013
shat vat erg e
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում