Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.04.2024, 10:02 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Arthur Meschyan - Khul harachanq

Արթուր Մեսչյան - Խուլ հառաչանք (Երգի Բառերը)


Խուլ հառաչանքի ցավի մորմոքից
Միշտ նույն գիշերով սահմանված չէս դու
Բախտի խաղն է սա, մի դաժան վայրկյան,
Անցի՞ր բաց ճակատ, հայացքդ հեռու:
Առեղծվածային այս կյանքի բեմին
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու, սակայն, կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում
Ու դառնաս անտեր:

Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չէս սառը գերեզմանի:
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի,
Միայն թե բեմի լույսը չմարի:

Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի,
Մինչ կսողոսկի քո քայլերի տակ,
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի՛ր,
Որ չթուլանաս նախիրի առաջ:
Սա է քո ճամփան, բեռն համբերության,
Կիսամեռ չորցած արմատից չէս դու:
Թո՛ղ քեզ հարվածեն, մի պահ ցնծան,
Դու զարկդ պահի՛ր գալիք մարտերին ու նայի՛ր հեռուն:

Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսի՛ր քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ քեզ կկանչեն քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:

Երբ ազատության դռանը կապված
Շանը կարձակեն պահակները քո,
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վայրկյան,
Դարձի՛ր մանկության մասնիկը անհոգ:
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար
Եվ որսից փրկված մի գազանի պես
Գորշ հայացքների պատնեշի միջով
Ոտքիդ տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր:

Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վայրկյան
Քո ուսից գցի՛ր բեռն հիշողության,
Երկինք նայելիս հույսով ողողված
Եվ էլ մի՛ կանչիր` "Ու՞ր էիր Աստված”:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում