Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 26.04.2024, 01:31 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Բոլոր աստղեր - Հայաստանը դու ես

Բոլոր աստղեր - Հայաստանը Դու ես  (Երգի Բառերը)

խոսք` Ավետ Բարսեղյանի
Երաժշտություն` Արմեն Մարտիրոսյանի


[Նիկ Եգիբյան]
Ես եմ, Հայաստանը ես եմ,
Արևն իմ սրտում, տես մայր չի մտնում,
Եվ ինչ էլ լինի կյանքս չի մթնում:

[Նարինե Դովլաթյան]

Դու ես, Հայաստանը դու ես,

[Ռոլանդ Գասպարյան]

Հոգիդ մի թռչուն, հյուսել է մի բույն,
Հյուսել երազից, տունը եռագույն:

[Նարեկ Մակարյան]

Կա պար, որ հաղթում է չարին,
Ձեռքդ տուր, կպարենք քոչարին,

[Էմմի]

Սրտից քեզ նվեր, ջերմ արևներ,
Ու դարերից կարոտած բարևներ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու ազատ ես հարազատս
Ու վստահ նայիր վաղվան,
Հայ անվախս, դու անկախ ես,
Սավառնող արծվի նման:
Ես ու դու իրար համար ենք,
Սիրելով ենք ապրելու,
Ու երկուսս էլ համառ ենք,
Միասին ենք ես ու դու:
Հայաստան իմ սեր,
Իմ աղոթք,
Քո ազատությունը կյանքն է մեր:

[Դավո]

Դու ես, ես եմ, մենք ենք Հայաստանը,
Հենց այստեղ է, որ մենք տանն ենք,
Մեր աչքերի փայլն ու գույնը,
Պիտի կազմի եռագույնը:

[Էմմա Ասատրյան]

Ես եմ, Հայաստանը ես եմ,
Վերքս բուժելով, ես իմ ուժերով,
Այգիս եմ տնկում, տունս նորոգում:

[Աղվան Պապոյան]

Դու ես, Հայաստանը դու ես,
Անցյալդ վկա, հիմա ես ներկա,
Ու պետք է վառվի լույսդ ապագա:

[Անահիտ Շահբազյան]

Ժպտա իմ երկիր աշխարհին,
Ես քեզ հետ եմ անցել այս ուղին:

[Սուրեն Առուստամյան]

Ազատ սրտի զարկ, քեզ կյանք ու փառք,
Քեզ ապրելու հարատև ուժ ու կամք:


(ԿՐԿՆԵՐԳ)
Դու ազատ ես հարազատս
Ու վստահ նայիր վաղվան,
Հայ անվախս, դու անկախ ես,
Սավառնող արծվի նման:
Ես ու դու իրար համար ենք,
Սիրելով ենք ապրելու,
Ու երկուսս էլ համառ ենք,
Միասին ենք ես ու դու:
Հայաստան իմ սեր, (Հայաստան)
Իմ աղոթք, (իմ աղոթք)
Քո ազատությունը կյանքն է մեր:
Հայաստան իմ սեր, (Հայաստան) իմ կարոտ (իմ կարոտ)
Քո ազատությունը լույսն է մեր:
Դու հավերժ ապրիր իմ սիրո երկիր:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 2
avatar
0
2 Ադմինիստրատոր • 00:38, 10.02.2013
ՍՎԵՏԱ ջան չգիտեմ, թե որտեղից կարելի է գտնել մինուսը
avatar
0
1 ՍՎԵՏԱ • 18:55, 09.02.2013
Այս հրաշալի երգի մինուսը կա ? Եթե այո , որտողից կարող եմ բեռնել:Շնորհակալություն
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում