Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 13:41 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Bolor Astgher - Mer Anunn e Haykakan Banak

Բոլոր աստղեր - Մեր անունն է հայկական բանակ (Երգի Բառերը)



Օրնիբուն դրվում է հին քարին նոր քարը,
Եվ անունն է մեր հայ շինարար:
Նոր գարունն իր հետ բերում է ցանքն ու վարը.
Մեր անունն է հայ մշակ արդար:

Պետք է իմանա մանուկն իր գիրն ու տառը,
Որ ապրի հայ միտքը դարեդար:

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են:
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ:

Հայ հազարամյա մեր պատմության տապանը
Մեզ տարուբերել է աշխարհով:
Ետ է մեզ կանչում մեր հարազատ օրրանը`
Միշտ հավատարիմ իր կարոտով:

Մերն է լինելու այս նոր հարյուրամյակը`
Վառ լուսավորված ճանապարհով:

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են:
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ:

Մեր պապենական, մեր հայկական հողերը
Մենք գիշերուզօր կպահպանենք,
Թող հանգիստ քնեն հայոց բոլոր մայրերը.
Մենք նրանց անդորրը կհսկենք:

Հայկ նահապետի` մեզ ավանդած երկիրը
Մեր զավակներին կժառանգենք:

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են:
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ:

Հայ հազարամյա մեր պատմության կնիքը
Մենք հավերժ կրում ենք դարեդար:
Թող, որ միշտ խաղաղ լինեն հայոց երկինքը
Եվ տները մեր արևավառ:

Եթե պահանջվի անգամ, կտանք մեր կյանքը
Մեր հայրենիքի փառքի համար:

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են:
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ:(2X)


Եվ մեր անունն է հայկական բանակ...

Երգի բառերը կայքին է տրամադրել Hay2011-ը



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում