ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Բոլոր աստղեր - Քարերի ամրոց 2 (Երգի Բառերը)
Խոսքերի հեղինակ` Շուշան Պետրոսյան
Երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան
Ճանապարհն է տանում սարերով, ձորերով.
Ծաղկազարդ դաշտին ու հավքին երկնի,
Բոլորին լույս բարի,
Ցորենին ոսկի ու արծաթ հասկին,
Արտերին` բերք-բարիք:
Արևոտ դաշտերում
Ցորեններն են պարում,
Հնձվորներն են երգում հորովել
Ու օրհնում հողը մեր:
Խաղողներն են մեղրահամ հոսում
Ու դառնում գինու գետեր:
Սերն առ հայրենիք
Մեր հավատքին, մեր վանքերին (2x)
Հայության դու լույս ակունք`
Լեռներով շղթայված,
Քարերի ամրոց, մեր երկիր հայոց
Հայաստան... (2x)
Դու փարոսն ես հայության,
Բժշկող լույսն ես նարեկյան,
Ու օրհնությունը քո հողի`
Մեզ պահապան:
Օր, արև, գիշեր, լուսին,
Ռանչպար, մշակ ուս-ուսի
Շեն պահե՛նք մեր մի բուռ հայրենիքն,
Մենք` մեր խիղճը միասին:
Ծիրանի ծով, ծիրանու երկիր
Հեռու-մոտ մեր հայրենիք,
Հեռու-մոտ մեր Հայաստա՜ն...
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)