ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Բոլոր աստղեր - Ես անչափ սիրում եմ քեզ (Երգի Բառերը)
Ես գիտեմ, որ երկնքում
Ոչ մի աստղ չի մարում:
Բայց հոգիս չի խաղաղվում այդպես.
Ձայնն է քո նորից ուզում լսել:
Անապակ երկնից հնչող մի ձայն
Կհուշի` սիրելիներ էլ կան:
Սիրտը իմ չի հանդարտվում,
Հավատալ նա չի ուզում,
Որ քո շունչը չի զգալու կողքին,
Բայց գիտեմ` անմահ է քո հոգին:
Քեզ ամեն գիշեր եմ ես սպասում
Հանդիպման միակ վայրում` իմ երազում:
(ԿՐԿՆԵՐԳ)
Հայացքը մեր հառնում ենք դեպի վեր.
Հիմա երկնի աստղերն են քեզ ընկեր:
Նրանց ենք մենք ասում ախ, երանի,
Որ կգրկեն, քեզ կշոյեն:
Հայացքը մեր հառնում ենք դեպի վեր.
Հիմա երկնի աստղերն են քեզ ընկեր:
Նրանց ենք մենք ասում ա՜խ, երանի՜,
Որ կգրկեն, քեզ կշոյեն մեր փոխարեն...
Թե ինչու՞ այսպես եղավ,
Հարցն այս միշտ է տանջելու:
Ու ամեն անգամ երգիս վերջում
Քո վերջին խոսքերն եմ ասելու`
Ես անչափ սիրում եմ քեզ, իմացի՛ր:
Քո ժպիտը իմ հոգում դու թողեցիր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Հայացքը մեր հառնում ենք դեպի վեր.
Հիմա երկնի աստղերն են քեզ ընկեր:
Նրանց ենք մենք ասում ա՜խ, երանի՜,
Որ կգրկեն (որ կգրկեն),
Քեզ կշոյեն (քեզ կշոյեն)
Հայացքը մեր հառնում ենք դեպի վեր.
Հիմա երկնի աստղերն են քեզ ընկեր:
Նրանց ենք մենք ասում ա՜խ, երանի՜,
Որ կգրկեն (որ կգրկեն),
Քեզ կշոյեն (քեզ կշոյեն) մեր փոխարեն...
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)