Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.03.2024, 07:54 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Հասմիկ Առաքելյան - Գիշերվա կեսին

Հասմիկ Առաքելյան - Գիշերվա կեսին (Երգի Բառերը)


Երաժշտության հեղինակ՝ Էդգար Ալեքսանյան
Խոսքերի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյան


Ես՝ մեն-մենակ գիշերվա կեսին,
Մտորում եմ նորից քո մասին,
Լուռ նայելով արծաթե լիալուսնին՝
Հիշում եմ մեր երկուսին:


Ո՞վ է, տեսնե՛ս, քեզ հիմա գրկում,
Ու՞մ համար է քո սիրտը զարկում:
Մի՞թե ինձ պես դու, փակված քո սենյակում,
Լուսնին մեր անցյալն ես պատմում:


Ահա, աաա, աա...


Գուցե ամբողջ գիշեր նա ինձ մի պահ չի հիշել:


Ձյան փաթիլները նախշել են իմ
Սենյակի պատուհանն այս ցրտին,
Ու նկարել ուրվագիծը քո դեմքի
Սառած ապակու երեսին:


Ի՞նչ ես անում դու հեռու-հեռվում,
Դու քնա՞ծ ես հիմա, թե՞ արթուն,
Ա՜խ, չգիտեմ, բայց իմ սիրտն է վկայում,
Որ իմ նկարին ես նայում:


Ահա, աաա, աա...


Գուցե ամբողջ գիշեր դու ինձ մի պահ չես հիշել:


Ահա, աաա, աա...


Ես՝ մեն-մենակ գիշերվա կեսին,
Մտորում եմ նորից քո մասին:

 



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում