Խոսքերի հեղինակ` Պարույր Սևակ Երաժշտության հեղինակ` Էդգար Հովհաննիսյան
Երևան դարձած իմ Էրեբունի, Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի: Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
(ԿՐԿՆԵՐԳ) Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ: Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի, Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի: (ԿՐԿՆԵՐԳ) Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել: Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
(ԿՐԿՆԵՐԳ) Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն: (2x)
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ