Երաժշտության հեղինակ` Արթուր Գրիգորյան Խոսքերի հեղինակ` Նարինե Հարությունյան
Մեր հայոց լեզու, դու մեր մայր լեզու անգին, Դու մեր պարզ լճակ, երկնքից էլ ջինջ, պայծառ, Արևի լույսից փայլի՛ր և լույսով այդ ողողվի՛ր, Ու փռի՛ր թևերդ քո լայն, սեգ սարերին:
Դու տանջվել ու միշտ հուսախաբ եղել անվերջ, Եվ խոնարհ ու լուռ արտասվել ես ինքդ քեզ: Թո՛ղ արցունքդ չորանա, թո՛ղ սև ամպը հեռանա, Զավակներդ թո՛ղ ժպտան քեզ երջանիկ:
(ԿՐԿՆԵՐԳ) Հայաստան աշխարհ՝ կանգուն, Հայաստան աշխարհ՝ տոկուն, Հին է վերքդ՝ սպիացած ցավով, Հայաստան: Հայաստա՛ն՝ խաչին գամված, և ցավից նորից վերածնված, Եվ նորից լույս կբացվի, դու հպարտ ի՛մ Հայաստան (2x)
Հայաստան... Գտեք նաև այլ երգերի բառեր www.molorak.do.am-ում Գեղեցիկ ես դու քո վշտի մեջ դարավոր, Եվ գալիքն այս նոր թո՛ղ տանի քեզ հավատով: Բա՛ց դռներդ հին տաճարի, ուր մոմեր կան դեռ վառվող, Եվ պահի՛ր քամուց հեռու, որ չհանգչի: (ԿՐԿՆԵՐԳ) Հայաստան աշխարհ՝ կանգուն, Հայաստան աշխարհ՝ տոկուն, Հին է վերքդ՝ սպիացած ցավով, Հայաստա՛ն: Հայաստա՛ն՝ խաչին գամված, և ցավից նորից վերածնված, Եվ նորից լույս կբացվի, դու հպարտ իմ Հայաստան (2x) Եվ նորից լույս կբացվի, դու հպարտ իմ Հայաստան Եվ նորից լույս կբացվի, դու հպարտ իմ Հայաստան:
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ