Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 22:08 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Goga, Alla, Zaruhi, Varduhi - Im Poqrik

Գոգա, Ալլա, Զարուհի, Վարդուհի - Իմ փոքրիկ (Երգի Բառերը)



Խոսքերի հեղինակ` Անիտա Հախվերդյան
Երաժշտության հեղինակ` Արսեն Գրիգորյան


Նոր էր այն օրը, երբ եկար աշխարհ,
Քեզ հետ սկսվեց նոր լույս մի ճանապարհ:
Աչքերիդ արևներն անգին
Բերեցին նոր իմաստ կյանքին,
Ինձ համար քո ժպիտն անմեղ
Պարգև է հանճարեղ:

Ի՛մ գանձ, տարին անց
Քայլում ես ինքնուրույն:
Թանկ են ինձ, կյանք են
Մտքերը քո ուրույն:
Միամիտ, քաղցրահամ խոսքեր,
Միշտ ունես բազմաթիվ հարցեր,
Ես ժպտում եմ և քեզ փորձում տալ
Ճիշտ պատասխաններ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ձեռքդ տո՛ւր դու իմ քնքուշ փոքրիկ,
Որ ապրես օրերդ երջանիկ,
Միշտ հիշի
՛ր կյանքում քո ապագա,
Որ սիրո դիմաց միշտ սերը կա,
Եվ դա հիշելով` առաջ գնա
՛:

Մեծ և փոքր երկու ձագուկ անգին,
Ձեզնով ես երգում եմ, շնչում է սիրտը իմ:
Օրը տոն է դառնում ձեզ հետ,
Նույնիսկ վիշտն է կորում անհետ,
Ավելին, պետք չէ ինձ ոչինչ,
Միայն դուք լավ լինեք:

Երբ գա քո ժամը, դու կառնես թևեր,
Թող որ ուղին նոր տանի քեզ բարձունքներ:
Գլխավորը ազնիվ ու ճիշտ
Դու փորձիր ապրել կյանքդ միշտ.
Ես քեզ հետ եմ ամեն վայրկյան
Ու միշտ քեզ պահապան...

(ԿՐԿՆԵՐԳ)

Ձեռքդ տո՛ւր ու քայլդ դի՛ր ամուր.
Սերն իմ կուղեկցի քեզ ամենուր:
Դու եղի
՛ր առողջ ու երջանիկ.
Ես քեզ հետ եմ միշտ դու իմ փոքրիկ,
Ես քեզ հետ եմ միշտ դու իմ փոքրիկ

(ԿՐԿՆԵՐԳ)

Ձեռքդ տո՛ւր դու իմ քնքուշ փոքրիկ,
(Ձեռքդ տո՛ւր դու իմ քնքուշ փոքրիկ,)
Որ ապրես օրերդ երջանիկ,
(Որ ապրես օրերդ երջանիկ,)
Մի՛շտ հիշիր կյանքում քո ապագան,
(Մի՛շտ հիշիր կյանքում քո ապագան,)
Որ սիրո դիմաց միշտ սերը կա…

Ձեռքդ տո՛ւր ու քայլդ դի՛ր ամուր.
(Ձեռքդ տո՛ւր ու քայլդ դի՛ր ամուր.)
Սերն իմ կուղեկցի քեզ ամենուր:
(Սերը իմ` քեզ ամենուր)
Դու եղիր առողջ ու երջանիկ.
(Դու եղիր առողջ ու երջանիկ.)

Ես քեզ հետ եմ միշտ դու իմ փոքրիկ (2x)

Դու իմ փոքրիկ…

Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում