ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Հռիփսիմե Հակոբյան - Ասացեք ինձ (Երգի Բառերը)
Երաժշտության հեղինակ` Արթուր Գրիգորյան
Խոսքերի հեղինակ` Վահան Անդրեասյան
Հայրս, ես հիշում եմ,
Առավոտ կանուխ`լույս պահին,
Պատուհանն էր միշտ բացում:
Ես հիշում եմ, մայրս մոտենում էր և շոյում էր մեզ:
Ու՞ր է իմ, իմ անցյալը,
Ա՜խ, քեզ եմ կանչում:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ու՞ր են, ու՞ր են իմ հայրերը,
Ու՞ր են իմ մայրերը:
Որտե՞ղ են, դուք ինձ ասացե՛ք,
Որտե՞ղ են իմ մանուկները:
Ու՞ր կորան, ա՜խ, ու՞ր են նրանք...
Սավառնում են երկնքում.
Աչքերում մաքրություն է և ժպիտ է:
Ա՜խ, նրանք թևածում են ու երգում`
Նայելով հեռվից, նայելով բարձրից:
Իմ հայությամբ է լի այնտեղ աստղերը:
Բայց իմ հոգում չեն լռում արցունքները,
Չեն լռում...
Կյանքը թող պարգև լինի աշխարհի մեջ ձե՛զ, ազգե՛ր.
Շնորհակալ եմ ես անչափ, որ օգնում էիք:
Սերը թող կապի ձեզ,
Եվ թող միշտ լինեն լույս օրեր,
Բարությունը դառնա ուժ և չափ:
Բայց, ա՜խ, սիրտս դառնանում է.
Թաց են իմ աչքերը:
(ԿՐԿՆԵՐԳ)
Որտե՞ղ են, դուք ինձ ասացե՛ք,
Որտե՞ղ են իմ մանուկները:
Ու՞ր կորան, ա՜խ, ուր են նրանք...
Սավառնում են երկնքում.
Աչքերում մաքրություն է և ժպիտ է:
Ա՜խ, նրանք թևածում են ու երգում`
Նայելով հեռվից, նայելով բարձրից:
Այնտեղ, այնտեղ հիմա նրանք
Սավառնում են երկնքում.
Աչքերում մաքրություն է և ժպիտ է:
Ա՜խ, նրանք թևածում են ու երգում`
Նայելով հեռվից, նայելով բարձրից:
Իմ հայությամբ է լի այնտեղ աստղերը:
Այնտեղ փայլում են ու միշտ կփայլեն
Աչքերը իմ հայ, հաաայ...
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)