Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.04.2024, 16:58 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Միհրան Ծառուկյան - Մայրիկ

Միհրան Ծառուկյան - Մայրիկ (Երգի Բառերը)

Երաժ. հեղինակ՝ Էդգար Ալեքսանյան
Խոսքերի հեղինակ՝ Արթուր Սաֆարյան

Քո աչքերում ես դեռ մանուկ եմ,
Ու ձեռքերով անզոր փարվում եմ քեզ՝ կարծես երազում,
Քո գրկում նորից ննջել եմ ուզում:

Եվ քո հոգին սիրո երկինք է,
Ու բարությունն անվերջ հոսում է քո սրտում ծովացած,
Ծով է քո սրտի մեջ, տեր իմ Աստված:

(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ սիրում եմ բարի միակ ի՛մ մայրիկ,
Քեզ, անուշ իմ մայրիկ,
Եվ աղոթում քեզ համար,
Որ լինես իմ կողքին դու լույսով քո անմար:
Ի՛մ մայրիկ, արևն ես իմ տան,
Ի՛մ լույս, ի՛մ պահապան,
Դու ինձ ժպտա աչքերով քո բարի,
Տու՛ր երազն իմ մանուկ օրերի, ի՛մ մայրիկ:

Եվ ինձ համար դու վախենում ես,
Մի տերևի նման դողում է սիրտդ ու տրոփում,
Անհանգիստ կարոտ կա լուռ քո հոգում:

Դու իմ հույսի տունն ու անունն ես,
Սերը անվերջ մի տիեզերք է՝
Քեզ համար է ասված,
Սերը հենց հոգիդ է, տեր իմ Աստված:

(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ սիրում եմ բարի միակ ի՛մ մայրիկ,
Քեզ, անու՛շ իմ մայրիկ,
Եվ աղոթում քեզ համար,
Որ լինես իմ կողքին դու լույսով քո անմար:
Ի՛մ մայրիկ, արևն ես իմ տան,
Ի՛մ լույս, ի՛մ պահապան,
Դու ինձ ժպտա աչքերով քո բարի,
Տու՛ր երազն իմ մանուկ օրերի, ի՛մ մայրիկ: (2x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում