Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՇԱԲԱԹ, 20.04.2024, 11:12 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Մարիաննա - Մամա

Մարիաննա - Մամա (Երգի Բառերը)

Երգի Հեղինակ՝ Ռիչարդ Մադլենյան

Մութ ու խավարում դու ինձ լույս,
Իմ տխուր օրվա ամենամեծ հույս, 
Ես գիտեմ, որ դու ինձ համար
Կդառնաս օվկիան՝ կաթիլից,
Կդառնաս ամպրոպ՝ փաթիլից,
Ես միայն լինեմ երջանիկ:

Առաջին բառերը, որ ասին շուրթերն իմ քոնն էին,
Առաջինը քեզ համար էին,
Առաջին վանկերը, որ երգին շուրթերն իմ, կոչվում էին
Մամա՜, մամա՜:
Առաջին համբույրը քոնն էր, մայ՛ր իմ,
Քո տաք շուրթերով երգեցիր ինձ տաղեր ու օրոր,
Թող գրկեմ ես քեզ ամեն օր:

(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ էլ լինի ես քեզ հետ եմ, քո սիրով լցված մի գետ եմ,
Մամա՛, չտխրես:
Դու իմ անուշ հայրենիքն ես, ես էլ քո փոքրիկ բալիկն եմ,
Մամա՛, չտխրես:
Թե ուզում ես աշխարհ անցնեմ ու լուսինը արև դարձնեմ,
Մամա՛, քեզ համար:
Դու իմ սրտի խինդն ու լացն ես, իմ անբաժան ջուրն ու հացն ես,
Մամա՛, չտխրես:

Լույսը աչքերիդ թող չմարի,
Ու խաղաղ ապրիր հարյուր տարի,
Ես սիրում եմ քեզ, մայր իմ, բարի:
Կդառնամ օվկիան կաթիլից,
Կդառնամ ամպրոպ փաթիլից,
Միայն դու լինես երջանիկ:

Առաջին բառերը, որ ասին շուրթերն իմ քոնն էին,
Առաջինը քեզ համար էին,
Առաջին վանկերը, որ երգին շուրթերն իմ, կոչվում էին
Մամա՜, մամա՜:
Առաջին համբույրը քոնն էր, մա՛յր իմ,
Քո տաք շուրթերով երգեցիր ինձ տաղեր ու օրոր,
Թող գրկեմ ես քեզ ամեն օր:

(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ էլ լինի ես քեզ հետ եմ, քո սիրով լցված մի գետ եմ,
Մամա՛, չտխրես:
Դու իմ անուշ հայրենիքն ես, ես էլ քո փոքրիկ բալիկն եմ,
Մամա՛, չտխրես:
Թե ուզում ես աշխարհ անցնեմ ու լուսինը արև դարձնեմ,
Մամա՛, քեզ համար:
Դու իմ սրտի խինդն ու լացն ես, իմ անբաժան ջուրն ու հացն ես,
Մամա՛, չտխրես:

(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ էլ լինի ես քեզ հետ եմ, քո սիրով լցված մի գետ եմ,
Մամա՛, չտխրես:
Դու իմ անուշ հայրենիքն ես, ես էլ քո փոքրիկ բալիկն եմ,
Մամա՛, չտխրես:
Թե ուզում ես աշխարհ անցնեմ ու լուսինը արև դարձնեմ,
Մամա՛, քեզ համար:
Դու իմ սրտի խինդն ու լացն ես, իմ անբաժան ջուրն ու հացն ես,
Մամա՜...



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում