ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Նարե Գևորգյան - Խոսում է երկինքը (Երգի Բառերը)
Երգի հեղինակ՝ Տաթև Շաբոյան
Այսօր լուռ է օդը, ու լուռ է ամբոխը,
Թվում է՝ խաղաղ է այս առավոտը:
Արագ իմ քայլերը, տե՛ս, նորից դանդաղում են,
Հոգուս մեջ անթիվ մտքեր աձայն հեռանում են:
Ես զգում եմ, որ ոչինչ չկա այս լռության մեջ,
Լռության մեջ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսում է երկինքը, գոռում է երկինքը,
Լուռ են մարդիկ, ու՞ր են մարդիկ:
Կորում են բառերը, լռում են խոսքերը,
Իսկ ո՞վ պիտի մի օր ճիշտը ասի:
Ամեն ինչ անորոշ է, համրացած մի սպասում կա դեռ,
Կասկածից կամ վախից ծնված՝ չխոսող սխալներ կան դեռ:
Դժվար է այստեղ գտնել, թե ո՞վ է անարդար,
Ո՞վ է իրականը, ո՞վ է հարազատը:
Ես զգում եմ, որ ոչինչ չկա այս լռության մեջ,
Լռության մեջ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսում է երկինքը, գոռում է երկինքը,
Լուռ են մարդիկ, ա՜խր, ու՞ր են մարդիկ:
Կորում են բառերը, լռում են խոսքերը,
Իսկ ո՞վ պիտի մի օր ճիշտը ասի:
Անցնում են վայրկյաններն ու մեղմ տկտկում են,
Մեր փոխարեն դատարկություն է,
Բայց ավարտ ունի այս լռությունը,
Լռությու՜նը:
(ԿՐԿՆԵՐԳ)
Խոսում է երկինքը, գոռում է երկինքը,
Լուռ են մարդիկ, ա՜խր, ու՞ր են մարդիկ:
Կորում են բառերը, լռում են խոսքերը,
Իսկ ո՞վ պիտի մի օր ճիշտը ասի:
Լռությու՜նը, լռությու՜նը: