Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.03.2024, 15:57 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Ruben Hakhverdyan & Lilit Pipoyan - Mer Siro Ashun@

Ռուբեն Հախվերդյան և Լիլիթ Պիպոյան - Մեր սիրո աշունը (Երգի Բառերը)

Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի (2x)

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի (2x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում