Տե՛ս, տե՛ս` ես կանգնած եմ, Տե՛ս` ի՜նչ խառնված եմ: Ես քեզնով ինձ գտնում եմ, Բայց քեզ մոտ ինձ կորցնում եմ: Իսկ դու, տե՛ս, քարացել ես, Իսկ դու, տե՛ս, հեռացել ես:
Քո ամեն մի ասածը Ես մտքում կրկնում եմ, Քո ամեն մի լռածը Ակամա հորինում եմ: Իսկ դու, տե՛ս, քարացել ես, Իսկ դու, տե՛ս, հեռացել ես: (ԿՐԿՆԵՐԳ) Մի վայրկյան քո լինելը, քո խոսելը Համարում եմ մի կյանք: Մի վայրկյան քեզ նայելը, քո ժպիտը Համարում եմ մի կյանք: Ափսո՜ս` մի վայրկյանում Սպանեցիր երազանք, Ափսո՜ս` մի վայրկյանում Սպառեցիր մի ողջ կյանք:
Տե՛ս, տե՛ս` ես եկել եմ, Տե՛ս, տե՛ս` փոշմանել եմ: Թե նույնիսկ ինձ կոպտես դու, Ես արդեն դա ներել եմ: Իսկ դու արդեն սառել ես, Իսկ դու արդեն վառել ես Բոլոր հույսերը:
(ԿՐԿՆԵՐԳ) Մի վայրկյան քո լինելը, քո խոսելը Համարում եմ մի կյանք: Մի վայրկյան քեզ նայելը, քո ժպիտը Համարում եմ մի կյանք: Ափսո՜ս` մի վայրկյանում Սպանեցիր երազանք, Ափսո՜ս` մի վայրկյանում Սպառեցիր մի ողջ կյանք (3x)