Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 18:30 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Վարդուհի Վարդանյան - Ափերի մեջ սրտեր

Վարդուհի Վարդանյան - Ափերի մեջ սրտեր (Երգի Բառերը)


Երգի հեղինակ` Լիլիթ Եդիգարյան

Երբ իջնում է երեկոն ամոթխած աստղերի ներքո,
Հայտնվում է աշխարհին խելագար մի պատանի`
Զոհը սիրո, սերն անարդար, խենթ Ռոմեոն...

(ԿՐԿՆԵՐԳ)

Կոտրված սրտում` հույսեր, իր ափերի մեջ` սրտեր.
Միայնակ է նա, թափառում միշտ:
Փնտրի՛ր իմաստ ,փորձի՛ր ապրել,
Ապրելով ներիր նրանց, փորձի՛ր փրկվել:
Ռոմեո՛, վերադարձի՛ր, ծնվի՛ր նորից....

Ո՛չ, դու չէիր կարող ապրել
Մարդկության կեղծ բարքերի մեջ,
Եվ սերն ընդմիշտ էր հարվածել,
Դու դարձար մի պատանի`
Զոհը սիրո, սերն անարդար, խենթ Ռոմեո...

(ԿՐԿՆԵՐԳ)

Կոտրված սրտում` հույսեր: Իր ափերի մեջ` սրտեր.
Թափառել անվերջ չես կարող դու:
Փնտրի՛ր իմաստ կյանքում այս,
Փնտրի՛ր իմաստ, փորձի՛ր ապրել,
Ապրելով ներիր նրանց, փորձի՛ր փրկվել,
Ռոմեո՛, վերադարձի՛ր, ծնվի՛ր նորից....երկնքից

Այո՛, սա կյանքն է` կես կատակ, կես լուրջ
Անպատասխան սեր, մարմիններ անշունչ...

Չկար էլ խորտակված հույսեր
Օր է քողարկված սրտեր
Ո՞վ է թշնամի, ո՞վ է մերձավոր այս աշխարհում:
Անվերադարձ հույսեր,
Օր է քողարկված սրտեր:
Ո՞վ է թշնամի, ո՞վ է մերձավոր:

Փնտրե՛ք իմաստ, փորձե՛ք ապրել ապրելով.....


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում