Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 08:22 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Վարդուհի Վարդանյան - Արի իմ սեր

Վարդուհի Վարդանյան - Արի իմ սեր (Երգի Բառերը)


Երաժշտության հեղինակ` Արամ Ավագյան
Խոսքերի հեղինակ` Սրբուհի Ստամբոլցյան


Գիշերները քեզ եմ տենչում սե՛ր, արի՛,
Արևի պես քո շողերով ինձ այրի՛ր,
Անհուն սերս քո աչքերից չեմ պահի.
Պիտի ասեմ, որ իմանաս, ի'մ սիրելի:

Երազներս քեզ եմ պատմում, սիրելի՛ս,
Չէ, դու լսի՛ր
Ու համբույրը իմ շիկացած մի՛ մերժիր:
Կտամ իմ կյանքը, թե պետք լինի, չեմ ցավի,
Միայն արի ու ինձ մնա, ի՛մ սիրելի:

(ԿՐԿՆԵՐԳ)

Արի՛, ի՛մ սեր, մնա ինձ հետ այս գիշեր.
Ես կաղոթեմ, որ երկարի, դառնա մի կյանք
Ու դու ինձ հետ:
Արի՛, ի՛մ սեր, մնա ինձ հետ այս գիշեր.
Ես չեմ թողնի, որ հեռանաս դու ինձնից երբեք,
Էլ չեմ թողնի, որ հեռանաս դու ինձնից երբեք:

Տե՛ս, աստղերը քեզ են ժպտում, դու նայի՛ր
Եվ իմ հույսը ամենամեծ մի՛ մարիր:
Ասա` քոնն եմ, չեմ հեռանա, մի՛ տխրիր,
Թեկուզ անցնի տարի ու դար, ի՛մ սիրելի:

(ԿՐԿՆԵՐԳ)

Արի՛, ի՛մ սեր, մնա ինձ հետ այս գիշեր.
Ես կաղոթեմ, որ երկարի, դառնա մի կյանք
Ու դու ինձ հետ:
Արի՛, ի՛մ սեր, մնա ինձ հետ այս գիշեր.
Ես չեմ թողնի, որ հեռանաս դու ինձնից երբեք,
Էլ չեմ թողնի, որ հեռանաս դու ինձնից երբեք:


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 1
avatar
0
1 ՎԱՐԴՈՒՀԻ • 18:15, 03.03.2013
Հրաշալի երգ է մեր երկրում այսպես երգողներ շաաաաատ քիչ են
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում