Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 15:16 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Վլադիմիր Արզումանյան - Գալիս եմ ետ

Վլադիմիր Արզումանյան - Գալիս եմ ետ (Երգի Բառերը)


Երգի հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան


Կա հեռավոր մի քաղաք, ուր ես մանուկ ժամանակ
Դեպի երկինք եմ վազել, ամպերին եմ հասել:
Մարդիկ, մեր այդ հին քաղաքում,
Ապրում են ու չեն բողոքում, պատերազմ են տեսել,
Ու նրանց պես ես էլ չեմ կարողանա է՛լ անցյալից իմ հեռու ապրել:


(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՛մ հող, տե՛ս, հետ եմ ես գալիս,
Գալիս ու խոսք եմ քեզ տալիս,
Որ քո զինվորն եմ դառնալու՝ շուտով:
Ե՞րբ մեր փողոց պիտի հասնեմ,
Ե՞րբ իմ դպրոցը կտեսնեմ.
Լցված է սիրտը իմ շատ՝ կարոտով:
Ո՞վ ինձ կարող է հաղթել,
Երբ իմ հողում ես լինեմ արդեն:


Մեր փողոցում մեկը կա, ով ինձ սպասում է,
Կգա ժամը, երբ կհասնեմ ու նրան կտեսնեմ:
Ես շատ կարոտել եմ նրան,
Նա էլ գուցէ ինձ նման ինձ սիրում է դեռ
Ու միշտ նայում է հեռու՝
Այն հույսով, որ պիտի ես մի օր հետ դառնամ իմ տուն:


(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՛մ տուն, տե՛ս, հետ եմ ես գալիս,
Գալիս ու խոսք եմ քեզ տալիս,
Որ քո զինվորն եմ դառնալու՝ շուտով:
Ե՞րբ մեր փողոց պիտի հասնեմ,
Ե՞րբ իմ դպրոցը կտեսնեմ.
Լցված է սիրտը իմ շատ՝ կարոտով:
Ո՞վ ինձ կարող է հաղթել,
Երբ իմ հողում ես լինեմ արդեն:


Ո՞վ ինձ կարող է հաղթել,
Երբ իմ հողում ես լինեմ արդեն:


(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՛մ հող, տե՛ս, հետ եմ ես գալիս,
Գալիս ու խոսք եմ քեզ տալիս,
Որ քո զինվորն եմ դառնալու՝ շուտով:
Ե՞րբ մեր փողոց պիտի հասնեմ,
Ե՞րբ իմ դպրոցը կտեսնեմ.
Լցված է սիրտը իմ շատ՝ կարոտով:
Ո՞վ ինձ կարող է հաղթել,
Երբ իմ հողում ես լինեմ արդեն: (2x)


Ո՞վ ինձ կարող է հաղթել,
Երբ իմ հողում ես լինեմ արդեն:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում