Խոսքերի հեղինակ` Մանե Հակոբյան Երաժշտության հեղինակ` Ազատ Հակոբյան
(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ) Հեռանում և թողնում եմ տունը իմ` Տանելով լոկ հուշեր, մուժեր անհիմն: Սահելով տարիներս կմարեն, Իմ հոգու սուրբ կանթեղը կվառեն: Այն, որ կարոտն է հայի, Այն սրտեր է հուզում ամայի, Թև տալիս իմ հոգուն Եվ ուժ` իմ աչքերին:
Դողում է սիրտը իմ, Ինձ կանչում է երկիրը հին: Կարոտի լուռ ձայնով Անրջում եմ տունը իմ: Քաոս է իմ հոգում. Արցունքներն են ինձ ամոքում, Մտքերով միշտ հածում, Հայ կարոտն եմ իմ կոծում…
(ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ) Հեռավոր իմ երկիր, հող հայրենի, Իմ փափագ` գեղալանջ գոռ լեռների, Գարունքիդ ծաղկունքով կուզեի արբել, Քո կիզող արևով կուզեի վառվել: Պաղ ջրերիդ կարկաչով, Կռունկիդ երամի կանչով Դառնայի փարվեի, Սուրբ հողն իմ համբուրեի:
Դողում է սիրտը իմ, Ինձ կանչում է երկիրը հին: Կարոտի լուռ ձայնով Անրջում եմ տունը իմ: Քաոս է իմ հոգում. Արցունքներն են ինձ ամոքում, Մտքերով միշտ հածում, Հայ կարոտն եմ իմ կոծում…
(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ) Թող ճառագի հույսը հայի, Վերածնվի հավատ, Որ դառնանք հայրենիք Կարոտով, լույս կարոտով
Դողում է սիրտը իմ (ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ)
(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ) Դողում է սիրտը իմ, Ինձ կանչում է երկիրը հին, Կարոտի լուռ ձայնով Անրջում եմ տունը իմ: Քաոս է իմ հոգում Արցունքներն են ինձ ամոքում, Մտքերով միշտ հածում, Հայ կարոտն եմ իմ կոծում…
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ