Արամե - Մամա (Երգի Բառերը)
Խոսքերի հեղինակ` Արթուր Սաֆարյան
Երաժշտության հեղինակ` Ռիչարդ Մադլենյան
Երա՜զ, երա՜զ, ես լսել եմ ձայնը քո,
Լույս աշխարհ դեռ չեկած`
Ես ապրել եմ քո սրտում:
Երա՜զ, երա՜զ, երկնային է սերը քո
Դեռ արև չտեսած` դու դարձար լույսն իմ հոգու:
Երա՜զ, երա՜զ, դու անմեղ իմ առաջին անունն ես,
Հոգուս երազ, երկնքի նման անվերջ է սերդ,
Ի՛մ բարի, բարի ի՛մ մայր, երջանիկ եմ, որ դու կաս:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ես քեզ սիրում եմ, մամա՛,
Աշխարհում այս դու միակն ես,
Դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես:
Քեզ պաշտում եմ, մամա՛,
Ինձ համար քո սերը երգ է,
Ու հոգին քո տիեզերք է,
Դու միայն ժպտա այնպես, ինչպես հիմա:
Երա՜զ, երա՜զ, իմ միակ, իմ աննման,
Դու այնքան անհուն ես սիրառատ ծովի նման:
Երա՛զ, երա՛զ, քո գրկում կարծես նորից փոքրիկ եմ,
Կյանքիս երազ, աչքերում քո ես նորից մանուկ եմ,
Ի՛մ անուշ, անուշ ի՛մ մայր, երջանիկ եմ, որ դու կաս:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ես քեզ սիրում եմ, մամա՛,
Աշխարհում այս դու միակն ես,
Դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես:
Քեզ պաշտում եմ, մամա՛,
Ինձ համար քո սերը երգ է,
Ու հոգին քո տիեզերք է,
Դու միայն ժպտա այնպես, ինչպես հիմա:
Երջանիկ եմ, որ դու կաս...
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ սիրում եմ, մամա՛,
Աշխարհում այս դու միակն ես,
Դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես:
Քեզ պաշտում եմ, մամա՛,
Ինձ համար քո սերը երգ է,
Ու հոգին քո տիեզերք է,
Դու միայն ժպտա այնպես, ինչպես հիմա:
Ես քեզ սիրում եմ, մամա՜:
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ