ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Արմենչիկ - Նոր է, նոր է (Երգի Բառերը)
Բացեցիր դու քո աչքերը, ու լուսինն արև դարձավ,
Առաջին փոքրիկ քայլերը իմ կյանքի ուղին դարձավ:
Մի կաթիլ անձրևը ջուր է, որ դառնում է ծով մի օր,
Դու կյանքի մի նոր կաթիլ ես, դու մի նոր փոքրիկ փաթիլ ես,
Քեզ սպասում է կյանքը քո նոր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Նոր է դեռ այս կյանքը քեզ համար,
Քո անունը սեր է, կյանքը նվեր է,
Թող լինի ժպիտդ միշտ անմար:
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Քո աշխարհը նոր է ու շիտակ,
Երբ նայում, ժպտում ես,
Սիրով լցվում է մոլորակը վառ արևի տակ:
Դու պիտի դառնաս այն լույսը, որ բացում է փակ դռներ,
Դու պիտի լինես այն հույսը, որ սիրով լցնում է սրտեր:
Քո ձեռքում է այս աշխարհը, նկարիր դու կյանքը քո,
Թող բոլոր, բոլոր գույները, երկնքի բոլոր աստղերը
Զարդարեն կյանքիդ օրերը:
(ԿՐԿՆԵՐԳ)
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Նոր է դեռ այս կյանքը քեզ համար,
Քո անունը սեր է, կյանքը նվեր է,
Թող լինի ժպիտդ միշտ անմար:
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Քո աշխարհը նոր է ու շիտակ,
Երբ նայում, ժպտում ես,
Սիրով լցվում է մոլորակը վառ արևի տակ:
Թող լինի կապույտ երկինքը,
Ճանապարհը կյանքիդ թող լինի կանաչ:
Դու կյանքի ծովում կաթիլ ես,
Բայց մեր վաղն ես ու ներկան:
(ԿՐԿՆԵՐԳ)
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Նոր է դեռ այս կյանքը մեզ համար,
Մեր անունը սեր է, կյանքը նվեր է,
Թող լինի ժպիտը մեր անմար:
(ԿՐԿՆԵՐԳ)
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Նոր է դեռ այս կյանքը քեզ համար,
Քո անունը սեր է, կյանքը նվեր է,
Թող լինի ժպիտդ միշտ անմար:
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է,
Քո աշխարհը նոր է ու շիտակ,
Երբ նայում, ժպտում ես,
Սիրով լցվում է մոլորակը վառ արևի տակ:
Նոր է, նոր է, նոր է, նոր է, նոր է: