Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.03.2024, 14:00 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Բոլոր աստղեր - Քարերի ամրոց

Բոլոր աստղեր - Քարերի ամրոց (Երգի Բառերը)

Խոսքերի հեղինակ` Շուշան Պետրոսյան
Երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան


Ճանապարհն է տանում սարերով, ձորերով.
Ծաղկազարդ դաշտին ու հավքին երկնի,
Բոլորին լույս բարի,
Ցորենին ոսկի ու արծաթ հասկին,
Արտերին` բերք-բարիք:
Արևոտ դաշտերում
Ցորեններն են պարում,
Հնձվորներն են երգում հորովել
Ու օրհնում հողը մեր:
Խաղողներն են մեղրահամ հոսում
Ու դառնում գինու գետեր:

Սեր, սերն առ հայրենիք
Մեր դպրոցին, մեր գրերին:
Սերն առ հայրենիք
Մեր հավատքին, մեր վանքերին:

Հայության դու լույս ակունք`
Լեռներով շղթայված,
Քարերի ամրոց, մեր երկիր հայոց
Հայաստան... (2x)


Ծուխը տաք բարձրանա,
Հայ տան սյունն ամուր մնա,
Ու դառնան տուն ափերից օտար
Գիտունները գյուտարար:
Ետ դառնան ճամփեքից ցուրտ, օտար
Մեր ուստեքը շինարար:
Մեր շահած-պահած երկիր,
Պապերիդ ոգուն մատաղ,
Մայրերին հայոց` խոնարհումը մեր
Ու երկինքն էլ խաղաղ:
Հայ արծիվ զինվոր քաջությամբ, պատվով
Միշտ պահիր երկիրն խաղաղ:

Սեր, սերն առ հայրենիք
Մեր դպրոցին, մեր գրերին:
Սերն առ հայրենիք
Մեր հավատքին, մեր վանքերին:

Հայության դու լույս ակունք`
Լեռներով շղթայված,
Քարերի ամրոց մեր երկիր հայոց
Հայաստա՜ն... (2x)


Փարոսն ես հայության,
Բժշկող խոսքն ես նարեկյան,
Ու օրհնությունը քո հողի`
Մեզ պահապան:

Օր, արև, գիշեր, լուսին,
Ռանչպար, մշակ ուս-ուսի
Շեն պահե՛նք մեր մի բուռ հայրենիքն,
Մենք` մեր խիղճը միասին:
Ծիրանի ծով, ծիրանու երկիր
Հեռու-մոտ մեր հայրենիք,
Հեռու-մոտ մեր Հայաստա՜ն...


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում