Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 20.10.2020, 23:05 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Davo feat. Davit Badalyan - Linenq azat

Դավո մասն. Դավիթ Բադալյան - Լինենք ազատ (Երգի Բառերը)


Երաժշտության հեղինակ` Դավիդ Բադալյան
Խոսքերի հեղինակներ` Դավիդ Միրոյան, Դավիդ Բադալյան


(ԴԱՎՈ)

Բարև Հայաստան, ասեմ, որ քեզ սիրում եմ
Ճիշտա, շատ ժամանակ շատերի նման բողոքում եմ,
Հետո փոշմանում եմ, ես ախր հասկանում եմ,
Որ դրանով քեզ ուղղակի ավելի շատ քցում եմ,
Բայց պետքա հակառակը, էտա նպատակը իմ,
Որ օգնեմ ծածկել վերքերդ հին,
Որ պատմությունդ հողի մեջ չթաղվի,
Ու էլ կյանքում ոչ մի տեղ գլուխդ չկախվի:

Դրա համար պիտի խնդրեմ ամեն հայի,
Որ լինի վստահ, հայելու մեջ նայի
Ու հասկանա, որ իր մեջ մեծ ուժ կար
Ու էտ ուժը իր միջից մի օր պիտի դուս գա,
Հենց հասկանաս ու ձեռքդ ինձ պարզես,
Էտ ժամանակ կտեսնես, թե ուր կհասնես,
Ու պետքա ձգտենք բոլորով հասնենք նրան,
Որ Հայաստան ասելիս ծնկները դողան:

ԿՐԿՆԵՐԳ
(ԴԱՎԻԴ ԲԱԴԱԼՅԱՆ)

Դու չես կարող հանգիստ ապրել,
Երբ նա ստիպված է սոված քնել:
Մենք պետքա միասին քայլենք,
Որ լինենք ազատ, ազատ, ազատ, ազատ (2x)


(ԴԱՎՈ)

Անկախության սերունդ, հիմա դիմում եմ քեզ,
Որտև հենց դու պիտի էս երկիրը ոտքի հանես,
Պետք չի դուրս գաս ու գոռաս, որ հայ ես,
Երբ որ արարքներով դու լրիվ ուրիշ մարդ ես,
Պետք չի վախենալ ու միանգամից փախնել,
Երբ ներսումդ կա կեղտ, որ պետքա մաքրել,
Ախր ուրիշ երկիր քեզ երբեք չի օգնի,
Երբ իրա շահը քո շահի հետ չբռնի:
Գտեք նաև այլ երգերի բառեր www.molorak.do.am-ում
Հիշի, դու ունես հայկական հարց, որը շատ ցավոտա,
Եթե չլինես ուժեղ, էտ հարցը օդա:
Դու ունես կարգավիճակ մուրացկանի,
Հիմա էտ խնդրելու մասին պետքա մոռացվի,
Ժամանակնա արդեն հարգենք նախնիների արյունը,
Որ թափվելով էս հողի վրա ստեղծելա նրա գույնը:
Էկելա ժամանակը, որ լինենք միասին,
Որ ամբողջ աշխարհը միայն հայից խոսի:

ԿՐԿՆԵՐԳ
(ԴԱՎԻԴ ԲԱԴԱԼՅԱՆ)

Դու չես կարող հանգիստ ապրել,
Երբ նա ստիպված է սոված քնել:
Մենք պետքա միասին քայլենք,
Որ լինենք ազատ, ազատ, ազատ, ազատ (2x)


(ԴԱՎԻԴ ԲԱԴԱԼՅԱՆ)

Չեմ ուզում ես մեղադրել,
Սխալները անցյալի հիշել,
Չունենք դրա ժամանակը,
Բայց լցվելա արդեն բաժակը:

Ժամանակնա ինչ-որ բան փոխել,
Բայց պետք չի ոչ մեկին ատել,
Պետք է որոշենք սիրել:
Սպասում եմ, որ կգա այն օրը, երբ կտեսնեմ ես,
Որ դու անհոգ ժպտում ես,
Հենց այդ պահին ինձ ուժեղ կզգամ,
Ու իմ ձեռքը քեզ կտամ:

ԿՐԿՆԵՐԳ
(ԴԱՎԻԴ ԲԱԴԱԼՅԱՆ)

Դու չես կարող հանգիստ ապրել,
Երբ նա ստիպված է սոված քնել:
Մենք պետքա միասին քայլենք,
Որ լինենք ազատ, ազատ, ազատ, ազատ (2x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում