ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Արման Թովմասյան - Եղել ես, կաս (Երգի Բառերը)
Երաժ. հեղինակ՝ Ռիչարդ Մադլենյան
Խոսքերի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյան
Երազանքը իմ այսօր իրականացավ.
Քեզ տեսա հարսի ճերմակ քողով:
Մութ գիշերը իմ պայծառ առավոտ դարձավ,
Երբ եկար ինձ մոտ լույսի շողով:
Ու հիմա իմ սրտում կա մի երգ, որ չի լռում, չի ստում,
Ինձ բերում է դեպի քեզ ու միայն անունն է քո երգում:
Ու հիմա սերը մեր ապրելու է մեր կողքին ու մեր մեջ,
Չի լռի էլ երգը այս, ու անվերջ կապրի այն սրտիս մեջ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու եղել ես, կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Ես նայում եմ քեզ ու հասկանում,
Որ սրտում քո միայն սերն է իմ ապրում:
Կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Քո կողքին ուժեղ եմ ես դառնում
Ու հավերժ պիտի պահեմ քեզ իմ գրկում:
Օրը այս եկավ վերջապես, դու դարձար ինձ հարս՝
Քո զգեստի նման մաքուր ու պարզ:
Լույսը այսօրվա թող ապրի քո ջերմ աչքերում,
Թող մեզ ուղեկցի կյանքի օրերում:
Քո կողքին ու քեզ մոտ, բայց սրտում իմ կա անվերջ մի կարոտ,
Չեմ թողնի երբեք լինես դու հեռու, միշտ իմն ես լինելու:
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու եղել ես, կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Ես նայում եմ քեզ ու հասկանում,
Որ սրտում քո միայն սերն է իմ ապրում:
Կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Քո կողքին ուժեղ եմ ես դառնում
Ու հավերժ պիտի պահեմ քեզ ...
Քոնն է, քոնն է երգիս ամեն բառը,
Դու գիտես, որ հենց դու ես պատճառը,
Որ այսօրը լուսե իմ սրտում մի նոր երգ է հյուսել:
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու եղել ես, կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Ես նայում եմ քեզ ու հասկանում,
Որ սրտում քո միայն սերն է իմ ապրում:
Կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Քո կողքին ուժեղ եմ ես դառնում
Ու հավերժ պիտի պահեմ քեզ իմ գրկում:
Դու, դու ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Ես նայում եմ քեզ ու հասկանում,
Որ սրտում քո միայն սերն է իմ ապրում:
Կաս ու կլինես ամենաթանկ մարդը իմ կյանքում,
Քո կողքին ուժեղ եմ ես դառնում
Ու հավերժ պիտի պահեմ քեզ իմ գրկում:
Ու հավերժ պիտի պահեմ քեզ իմ գրկում: