ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Էդգար Համբարձումյան - Լուսին (Երգի Բառերը)
Երգի հեղինակ` Ստեֆանա
Էլ չկաս, էլ երբեք ժպիտը քո չեմ տեսնելու,
Ինձանից հեռու ես դու, շատ հեռու,
Էլ երբեք ձայնը քո մեղմ չի կանչելու:
Ես չկամ, իմ հոգին անդարձ պատել է սև մի ամպ,
Որ պատրաստ է անձրևել ամեն անգամ,
Եվ սրտիս զարկը ցավ տա, երբ միտքս գաս:
Շու՛ռ տուր աշխարհը արար քո սիրուն հասնելու համար,
Մի՛ սպասիր, մի՛ տանջվիր, մի՛ արտասվիր,
Հույս տուր, որ ապրեմ, արի՛ր, երազում իմ հայտնվի՛ր,
Ու ասա՛, որ քո հոգին ապրում է իմ կողքին:
(ԿՐԿՆԵՐԳ)
Լուսի՛ն, մաքրիր արցունքներն իմ աչքերից,
Տար՛ ինձ քեզ հետ այս անիրավ, փուչ աշխարհից,
Ասա՛ նրան, որ կարոտել եմ անսահման,
Որ չեմ կարող ապրել այսպես առանց նրա:
Աչքերս լուռ հառած մութ երկնքին քեզ կփնտրեմ,
Աստղերով անունը քո ես կգրեմ,
Կմնամ անպատասխան ու կլռեմ:
Հայտնվի՛ր, որ առնեմ բույրն անուշ քո վարսերի,
Որ սեղմեմ քեզ իմ կրձքին, իմ սիրելի,
Աղաչում եմ ինձ խղճա ու հայտնվիր՛:
Գտեք նաև այլ երգերի բառեր www.molorak.do.am-ում
Շու՛ռ տուր աշխարհը արար քո սիրուն հասնելու համար,
Մի՛ սպասիր, մի՛ տանջվիր, մի՛ արտասվիր,
Հույս տուր, որ ապրեմ, արիր, երազում իմ հայտնվիր,
Ու ասա՛, որ քո հոգին ապրում է իմ կողքին:
(ԿՐԿՆԵՐԳ)
Լուսի՛ն ,մաքրիր արցունքներն իմ աչքերից,
Տա՛ր ինձ քեզ հետ այս անիրավ, փուչ աշխարհից,
Ասա՛ նրան, որ կարոտել եմ անսահման,
Որ չեմ կարող ապրել այսպես առանց նրա:
Լուսի՛ն, մաքրիր արցունքներն իմ աչքերից,
Տա՛ր ինձ հեռու այս անիրավ, փուչ աշխարհից,
Ասա՛ նրան, որ կարոտել եմ անսահման,
Որ չեմ կարող ապրել այսպես առանց նրա:
Լուսի՛ն, մաքրիր արցունքներն իմ աչքերից,
Տա՛ր ինձ քեզ հետ այս անիրավ, փուչ աշխարհից,
Ասա՛ նրան, որ կարոտել եմ անսահման,
Որ չեմ կարող ապրել այսպես առանց նրա (3x):