ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Քրիստինե Պեպելյան և Արման Գինոսյան - Սերը կա
Երաժ.՝ Քրիստինե Պեպելյան
Խոսք՝ Անահիտ Մխիթարյան
Կան աստղեր երկնքում վառ ու անհամար,
Բայց միայն մի աստղի լույսն է քեզ համար:
Սերը կա ու կգա, դու սպասիր հույսով,
Կբերի քեզ նոր կյանք քո աստղի լույսով:
Կա մի լուր քո կյանքում, որ գալիս է լուռ
Ու բացում քո սրտում պինդ փակված մի դուռ:
Երբ նա գա, կտեսնես աչքերում նրա
Աստղը քո ու կզգաս, որ հենց սերն է դա:
(ԿՐԿՆԵՐԳ)
Սերը ուժ է ու քեզ նոր թևեր կտա,
Կգտնի քեզ այնտեղ, ուր էլ հույս չկա,
Ու եթե չլսես ձայնը քո սրտի, սերը քեզ չի ների:
Սերը լույս է ու քեզ նոր արև կտա,
Քո սրտում էլ ցրտին տեղ արդեն չկա,
Ու եթե չլսես ձայնը քո սրտի, սերը քեզ չի ների:
Աշխարհում ամենուր կան սրտեր կիսատ,
Որ փնտրում են իրենց կեսը հարազատ:
Թե գտել ես արդեն սերը քո սրտի,
Երկնքում էլ աստղի լույսը մի փնտրի:
(ԿՐԿՆԵՐԳ)
Սերը ուժ է ու քեզ նոր թևեր կտա,
Կգտնի քեզ այնտեղ, ուր էլ հույս չկա,
Ու եթե չլսես ձայնը քո սրտի, սերը քեզ չի ների:
Սերը լույս է ու քեզ նոր արև կտա,
Քո սրտում էլ ցրտին տեղ արդեն չկա,
Ու եթե չլսես ձայնը քո սրտի, սերը քեզ չի ների:
Սերը լույս է ու քեզ նոր արև կտա,
Քո սրտում էլ ցրտին տեղ արդեն չկա,
Ու եթե չլսես ձայնը քո սրտի, սերը քեզ չի ների:
Կան աստղեր երկնքում վառ ու անհամար,
Բայց միայն մի աստղի լույսն է մեզ համար: