Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.04.2024, 08:32 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Gohar Hovhannisyan - Helnim Sar@ Sipana

Գոհար Հովհաննիսյան - Հելնիմ սարը Սիփանա  (Երգի Բառերը)


Լուսի՛ն, խոսի՛ր լսեմ էրգրից ի՞նչ լուր կա,
Լուսի՛ն, խոսի՛ր տեսնեմ կռունկներ չե՞ն գա:
Դու վերևից նայիր, լուսի՛ն պատվական,
Նայի՛ր, մի լուր ասա՛ էրգրից պապական,
Նայի՛ր, մի լուր ասա՛ էրգրից պապական:

Հելնիմ, հելնիմ, հելնիմ սարը...

Հելնիմ, հելնիմ, հելնիմ սարը՝ սարը Սիփանա,
Հելնիմ, տեսնիմ ծովը Վանա՝ սիրտս հովանա: (2x)

Ա՜խ, գեղանի ծաղիկները Էրգրի հողին կծաղկեն,
Մենակ թե նրանց բույրերը օտար շնչեր կգերեն:

Վանա ծովի ալիքները կծփան, օրոր կասեն,
Նրանց միջի տառեխները օտար սեղան կպատվեն: (2x)

Հելնիմ, հելնիմ, հելնիմ սարը՝ սարը Սիփանա,
Հելնիմ, տեսնիմ ծովը Վանա՝ սիրտս հովանա: (2x)

Սասնո սարերից հովերը մեղմիկ կիջնեն Մշո դաշտ,
Մշո երկնքում հավքերը սավառնում են ջերմ ու հաշտ,

Հավքերի անուշ դայլայլը սարեր-ձորեր կլսեն,
Էրգրի սարեր-ձորերը հայի կարոտ կքաշեն: (2x)

Հելնիմ, հելնիմ, հելնիմ սարը՝ սարը Սիփանա,
Հելնիմ, տեսնիմ ծովը Վանա՝ սիրտս հովանա: (3x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում