ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Լենա Ղազարյան - Փակուղի (Երգի Բառերը)
Երգի հեղինակ՝ Տիգրան Աթայան
Վե՛ր կաց, նայի՛ր, դու ջարդել ես իմ թևերը,
Վե՛ր կաց, նայի՛ր քեզնից մնացած հետքերը:
Թևատել ես, չեմ կարող թռչել,
Քո սիրուց ես չեմ կարող փախչել:
Վե՛ր կաց, նայի՛ր իմ նեղացած աչքերին,
Վե՛ր կաց, նայի՛ր իմ կարոտած շուրթերին:
Առանց թև հրեշտակներ չեն լինի,
Դարձել եմ արգելված աղավնի:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ազատության թևեր առնեմ, գնամ,
Է՛լ ցավ չզգամ, քո կյանքից հեռանամ:
Գոնե թիթեռ դառնամ, աննկատ հեռանամ,
Թեկուզ մի երգ դառնամ, բայց ես ազատ մնամ:
Վե՛ր կաց, նայի՛ր, ես դարձել եմ մի թիթեռնիկ,
Վե՛ր կաց, նայի՛ր իմ աչքերին երջանիկ:
Սերը ինձ նորից է թև տվել,
Որ երբեք է՛լ չես կարող ջարդել:
Վե՛ր կաց, նայի՛ր, ես երջանիկ սավառնում եմ,
Վե՛ր կաց, նայի՛ր, իմ թևերը ես բացում եմ:
Քեզ համար հրեշտակ եմ ես դարձել,
Ինձանից ոչինչ չի մնացել:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ազատության թևեր առնեմ, գնամ,
Է՛լ ցավ չզգամ, քո կյանքից հեռանամ:
Գոնե թիթեռ դառնամ, աննկատ հեռանամ,
Թեկուզ մի երգ դառնամ, բայց ես ազատ մնամ: (2x)
Վե՛ր կաց, նայի՛ր, դու ջարդել ես իմ թևերը,
Վե՛ր կաց…