Ինքդ քեզ աչքերիս մեջ չես գտնի, Սրտիս մեջ առաջվա պես չես մտնի. Ո՛չ ընկեր ինձ դարձար, ո՛չ թշնամի: Առաջին սերն ես դու իմ շատ սպասված: Էլ հարցեր ես չունեմ, գնում եմ, Բայց քո վերջին սերն եմ լինելու անդարձ:
(ԿՐԿՆԵՐԳ) Երանի՜ այն սրտին, որ սիրուց մաքուր է, Երանի՜ այն սրտին, որի մեջ մի հուր է, Երանի՜ ես մի օր սովորեմ ապրել` քեզ ներելով: Երանի՜… երանի՜…
Մենության մեջ ես կգտնեմ իմաստ, Որ նորից նոր կյանքին լինեմ պատրաստ, Իմ նավին կհյուսեմ նոր առագաստ: Ժամանա՛կ, դու բուժում ես ամեն ինչ: Վերադարձ թող տոնի արևը ջինջ, Որ ժպտամ նոր ծնված իմ զգացմունքին:
(ԿՐԿՆԵՐԳ) Երանի՜ այն սրտին, որ սիրուց մաքուր է, Երանի՜ այն սրտին, որի մեջ մի հուր է, Երանի՜ ես մի օր սովորեմ ապրել` քեզ ներելով:
Երանի՜ այն մեծ սրտին, որ սիրուց մաքուր է, Երանի՜ այն սրտին, որի մեջ մի հուր է, Երանի՜ ես մի օր սովորեմ ապրել` քեզ ներելով:
(ԿՐԿՆԵՐԳ) Երանի՜ այն սրտին, որ մաքուր է, Երանի՜ այն սրտին, որի մեջ մի հուր է, Երանի՜ ես մի օր սովորեմ ապրել` քեզ ներելով:
Երանի՜, երանի՜ այն սրտին, որի մեջ մի հուր է, Երանի՜ ես մի օր սովորեմ ապրել` քեզ ներելով: Երանի՜… երանի՜…
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)