Անուրջներ հեռու հեռվից Բերեցին անձրևներն անձայն: Տերևներն օրեր դարձան, Թերթեցին գիրքն աշնան: Քեզ համար մի երգ հյուսեմ, Թող այն քեզ գտնի, Սերը իմ պատմի...
(ԿՐԿՆԵՐԳ) Իմ պատուհանից այն կողմ տերևաթափ: Անձրևին դարձած ընկեր` Պարում են խենթ տերևները թաց: Ջերմացնող արև՛, աշնան արևն ինձ բեր: Թող իմ հուշերում մնան մի աշուն, Մի տխուր տերևաթափ...
Թռչուննե՛ր, աշնա՛ն թևեր, Երկնքից ինձ աստղեր բերեք: Հնչյուննե՛ր, ամռա՛ն երգեր, Իմ հոգին ջերմացրեք: Քեզ համար հեքիաթ դառնամ, Որ քեզ հետ լինեմ, Միշտ քեզ հետ լինեմ: (ԿՐԿՆԵՐԳ) Իմ պատուհանից այն կողմ տերևաթափ: Անձրևին դարձած ընկեր` Պարում են խենթ տերևները թաց: Ջերմացնող արև՛, աշնան արևն ինձ բեր: Թող իմ հուշերում մնան մի աշուն, Մի տխուր տերևաթափ...
(ԿՐԿՆԵՐԳ) Իմ պատուհանից այն կողմ տերևաթափ: Անձրևին դարձած ընկեր` Պարում են խենթ տերևները թաց: Ջերմացնող արև՛, աշնան արևն ինձ բեր: Թող իմ հուշերում մնան մի աշուն, Մի տխուր տերևաթափ...
Մի տխուր տերևաթափ... Երգի բառերը կայքին է տրամադրել Hay2011-ը