ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Վլադիմիր Արզումանյան - Մամա (Երգի Բառերը)
Մի աղջիկ կա մեր բակում,
Նա դաշնամուր է նվագում,
Ինձ տեսնում է հեռվից, իր ճամփան է թեքում։
Հենց քայլում եմ իր կողքով
Նեղանում, հեռանում է, մի խոսքով՝
Ես սիրում եմ նրան, չի անցնում դա նրա մտքով։
Ի՞նչ անեմ, չգիտեմ, որ նա
Ինձ բարեւ տա եւ իմանա,
Որ սիրու՜մ եմ իրեն։
Մամա, դե ասա հիմա։
Ի՞նչ անեմ, չգիտեմ, որ նա
Ինձ բարեւ տա եւ իմանա,
Որ սիրու՜մ եմ իրեն։
Մամա, դե ասա հիմա,
Մամա, դե ասա հիմա, մամա։
Հե՜յ։ Լսիր դու երգը այս,
Գրել եմ այն, որ իմանաս`
Կան խաղեր աշխարհում, բայց ինձ հետ չես խաղում։
Չեմ սիրում նվագը քո,
Առավոտից մինչ երեկո
Պարապում ես, իսկ ես տառապում եմ անվերջ այսպես։
Ի՞նչ անեմ, չգիտեմ, որ նա
Ինձ բարեւ տա եւ իմանա,
Որ սիրու՜մ եմ իրեն։
Մամա, դե ասա հիմա։
Ի՞նչ անեմ, չգիտեմ, որ նա
Ինձ բարեւ տա եւ իմանա,
Որ սիրու՜մ եմ իրեն։
Մամա, դե ասա հիմա,
Մամա, դե ասա հիմա, մամա։