Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 01:43 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Erjo, Mosh, Avo - El inch anem

Երջո, Մոշ, Ավո - Է՛լ ի՞նչ անեմ (Երգի Բառերը)



Կատարող՝ Երջո
Խոսքերի հեղինակ՝ Գոռ Ծառուկյան
Երաժշտության հեղինակ՝ Ավո 
Գործիքավորման հեղինակ՝ Նորայր Բադալյան (Մոշ) 

Ես ի՞նչ անեմ, է՛լ ի՞նչ անեմ, որ ամեն ժամ քեզ չհիշեմ,
է՛լ ի՞նչ անեմ, որ երազում քեզ չտեսնեմ ու չզարթնեմ:
Ես ի՞նչ անեմ, որ ամեն պահ, ամեն վայրկյան մեղմիկ հնչող,
Հոգիս հնձող ձայնդ լռի, էլ չհնչի:

(ԿՐԿՆԵՐԳ)
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:

է՛լ ի՞նչ անեմ, որ չորացած մութ աչքերիս վառ պատկերդ
Է՛լ չհառնա, անհետ կորչի:
Ինչպե՞ս անեմ, որ բիրտ հոգիս հյուծված կրծքում իմ չդողա,
Երբ անունդ զառանցելիս պատահաբար շշուկով տամ:

(ԿՐԿՆԵՐԳ)
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:

Ինչպե՞ս անեմ, որ լիաթոք շունչ քաշելիս
Մոլորեցնող քո վարսերի անմոռաց բույրն անվերջ չզգամ, չխենթանամ:
Ինչպե՞ս անեմ, որ աչքերիդ թողած դրոշմն իմ մերժված սրտին
Առանց ցավի ապաքինեմ ու չտանջվեմ:
Է՛լ ի՞նչ անեմ:

(ԿՐԿՆԵՐԳ)
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:
(Է՛լ ի՞նչ անեմ)
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:

(ԿՐԿՆԵՐԳ)
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՛ր, ցավն իմ մեղմի՛ր:
Թո՛ղ ինձ հանգիստ, տու՛ր ինձ հանգիստ
Կամ թե սիրի՜ր...



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում