Ա՜խ, իմ երկրի հողին մատաղ, պիտի գնանք՝ վաղ, թե ուշ,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք՝ վաղ, թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ դնենք՝ վաղ, թե ուշ:
Արարատի գլխին եռագույնը ծածանենք՝ վաղ, թե ուշ:
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց՝ զենք բռնելը մոռացավ:
Հույսը դրինք արդարության, սրի դերը ուրացանք,
Խաչով լինի, գրչով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Հույսը դրինք արդարության, սրի դերը ուրացանք,
Խաչով լինի, գրչով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Հայկազուն ենք, չենք վախենում թուրքի տված ցավերից,
Բռնությունից, հալածանքից, մարդկության նենգ դավերից:
Ինչքա՜ն էլ որ պարիսպները մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Ինչքա՜ն էլ որ պարիսպները մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Ես Ներսիկն եմ, հավատում եմ՝ մեր երկիրը կտեսնեմ,
Յաթաղանի լեզուն կտրող հայոց ձեռքը կտեսնեմ:
Մենք չտեսնենք՝ մեր որդիքը, թոռիս թոռը կտեսնի,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
Մենք չտեսնենք՝ մեր որդիքը, թոռիս թոռը կտեսնի,
Երգով լինի, վերքով լինի, պիտի՛ գնանք՝ վաղ, թե ուշ:
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ