Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.03.2024, 10:57 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՖԻԼՄԵՐ

ԲԱԺՆՈՒՄ ԵՂԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 23
ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 1-15
Էջեր: 1 2 »

ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ ԸՍՏ: ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ · ԱՆՎԱՆՄԱՆ · ՌԵՅՏԻՆԳԻ · ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ · ԴԻՏՈՒՄՆԵՐԻ

Ֆիլմի անվանումը` Սիրո գործակից
Օրիգինալ անվանումը` Սիրո գործակից
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2015
Տևողությունը` 01:44:23
Ժանր` Կատակերգություն, մելոդրամա, սպորտ
Ռեժիսոր` Արման Մարության, Վահագն Խաչատրյան
Դերերում` Հայկ Մարության, Գարիկ Պապոյան, Էթերի Ոսկանյան, Արմինե Պողոսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Լուիզա Ներսիսյան, Ժենյա Մկրտումյան, Խորեն Լևոնյան, Աննա Հարությունյան, Լևոն Հարությունյան, Արման Նավասարդյան, Ռաֆայել Յերանոսյան, Արմուշ

Ֆիլմի մասին. (12+) Երկու ընկերներ, որոնք ունեն համատեղ բիզնես, որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար: Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանացի թենիսի մրցախաղին առնչվող խարդախության: Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ: Ռոմանտիկ հերոսին հետապնդում, սիրահետում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, և վերջինիս կինը՝ Ժաննան, ով, ևս, փորձում է գայթակղել հերոսին:

Ֆիլմի անվանումը` Հյուսիս-հարավ 
Օրիգինալ անվանումը` Հյուսիս-հարավ
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2015
Տևողությունը` 01:31:43
Ժանր` Կատակերգություն
Ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան
Դերերում` Դիանա Մալենկո, Դավիթ Թովմասյան, ՀՏ Հայկո (Հայկ Մարգարյան), Միշո (Միքայել Աբրահամյան), Սոս Ջանիբեկյան, Մկրտիչ Արզումանյան, Սոնա Շահգելդյան, Արթուր Կարապետյան, Մարջան Ավետիսյան, Էվա Խաչատրյան

Ֆիլմի մասին. (16+) Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք թեև շա՜տ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց մինչ օրս: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե Նվերը (Դավիթ Թովմասյան) չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը...

Название: Домик в сердце / Մեր սրտի տնակը
Оригинальное название: Домик в сердце / Մեր սրտի տնակը
Страна: Россия, Армения
Год выхода: 2014
Жанр: комедия, мелодрама
Продолжительность: 1:29:25
Режиссер: Грач Кешишян
В ролях: Армен Джигарханян, Александр Хачатрян, Хорен Левонян, Армен Маргарян, Сергей Погосов, Эмилия Погосова, Юлия Погосова, Олег Шкловский, Анастасия Стежко, Екатерина Стриженова

Описание: (12+) Катя — молодая бизнес-вумен, которой никогда не хватает времени на личную жизнь. Умирая, отец оставляет ей в наследство свою компанию с условием, что она ее получит, лишь когда обзаведется мужем и тремя детьми. По иронии судьбы водитель Кати Артур, и по совместительству отец-одиночка троих детей, остро нуждается в деньгах, чтобы закрыть свои долги. Как им обоим выбраться из своих непростых ситуаций? Решение приходит неожиданно: надо просто вступить в брак по расчету. Но традиции все равно нужно соблюдать, и парочке предстоит увлекательное путешествие на родину Артура — Армению, чтобы как следует познакомиться с его многочисленной родней.

Ֆիլմի անվանումը` Փեսացուն կրկեսից
Օրիգինալ անվանումը` Փեսացուն կրկեսից
Երկիր` Հայաստան, Ղազախստան
Թողարկման տարեթիվը` 2011
Տևողությունը` 01:36:31
Ժանր` Կատակերգություն, դրամա, մելոդրամա
Ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան
Դերերում` Հովհաննես Ազոյան, Սերժ Ավեդիքյան, Ռոզի Ավետիսովա, Վիվիեն Բաստաջյան, Սամվել Սարգսյան, Նարեկ Դուրյան, Սոս Ջանիբեկյան և այլք։

Ֆիլմի մասին. (16+) Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին է նվիրում մի հին կավե կուժ: Դեսպանը ժամանում է Հայաստան` իր հետ բերելով կուժը: Ֆիլմի հետագա զարգացումներից պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը ոչ միայն մշակութային և դիվանագիտական առաքելության ակտ է, այլև` հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ կերպով մշակված օպերացիա, որի նպատակը հանցավոր կազմակերպության բացահայտումն է կողոպուտի փորձ հրահրելու միջոցով: Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում...

Ֆիլմի անվանումը` Քայլ ձիով
Օրիգինալ անվանումը` Քայլ ձիով
Երկիր` Հայաստան, Ղազախստան
Թողարկման տարեթիվը` 2013
Տևողությունը` 01:38:24
Ժանր` Արկածային, Կատակերգություն,
Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան
Դերերում` Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա, Թամարա Պետրոսյան, Սանժար Մադիև, Ժան Նշանյան, Ջուլիետա Ստեփանյան, Բախիտժան Ալպեիսով, Սոս Ջանիբեկյան, Լևոն Հարությունյան, Մարկ Սաղաթելյան, Արա Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Լուիզա Ներսիսյան, Երվանդ Ենգիբարյան և այլք։

Ֆիլմի մասին. (12+) Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։

Ֆիլմի անվանումը` Ուրիշի փոխարեն 
Օրիգինալ անվանումը` Ուրիշի փոխարեն
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2014
Տևողությունը` 01:30:48
Ժանր` Կատակերգություն
Ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան
Դերերում` Սոս Ջանիբեկյան, Թամարա Պետրոսյան, Հովհաննես Ազոյան, Վահագն Գալստյան, Սաթի Ջանիբեկյան, Արամո, Լևոն Հարությունյան, Ալինա Մարտիրոսյան և այլք

Ֆիլմի մասին. (16+) Ֆիլմի գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ մեկնել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ մեծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ ամերիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն... :

Ֆիլմի անվանումը` Սպի / Шрам
Օրիգինալ անվանումը` The cut
Երկիր` Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կանադա, Ռուսաստան, Իտալիա
Թողարկման տարեթիվը` 2014
Տևողությունը` 02:19:00
Ժանր` Դրամա, պատմական
Ռեժիսոր` Ֆաթիհ Աքինի
Դերերում` Տահար Ռահիմ, Սիմոն Աբգարյան, Արսինե Խանջյան, Գեվորգ Մալիքյան, Մաքրամ Խուրի, Բարտու Կյուչյուկչագլանյան, Զեյն Ֆակուր, Ջինա Ֆակուր, Ակին Գազի, Հինդի Զահրա, Լարա Հելեր, Տրինե Դյուրհոլմ, Նուման Աքար և այլք

Ֆիլմի մասին. (16+) Գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Գլխավոր հերոսը Նազարեթ Մանուկյանն է, որը համր է դարձել` փախչելով 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ և փնտրում է իր կորցրած զույգ աղջիկներին:

Ֆիլմի անվանումը` Սուպեր մամա
Օրիգինալ անվանումը` Սուպեր մամա
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2014
Տևողությունը` 01:48:45
Ժանր` Կատակերգություն
Ռեժիսոր` Արման Մարության, Վահագն Խաչատրյան
Դերերում` Հայկ Մարության, Գարիկ Պապոյան, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Յերանոսյան, Լևոն Հարությունյան, Արմինե Պողոսյան, Արման Նավասարդյան, Արման Մարտիրոսյան  և այլք 

Ֆիլմի մասին. Կարենը կիսատ է թողել դերասանի ուսումը, չի աշխատում, չունի տուն: Փոխարենն ունի շատ փող՝ շնորհիվ իր կողմից որդեգրած «դերասան-խաբեբայի» մասնագիտությանը. մի օր նա ոստիկան է, մեկ այլ օր՝ բժիշկ, բիզնեսմեն, փաստաբան և այսպես շարունակ: Բնակարան ստանալու մտադրությունից Կարենին ետ չի պահում նույնիսկ կնոջ հանդերձանք կրելը... Տեսնենք, թե Կարենին, այսինքն՝ Կարինեին ուր կհասցնեն կեղծիքն ու խաբեությունը...

Ֆիլմի անվանումը` Խաղ իմ կանոններով
Օրիգինալ անվանումը` Խաղ իմ կանոններով
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2014
Տևողությունը` 01:31:11
Ժանր` Կատակերգություն, մելոդրամա
Ռեժիսոր` Միքայել Բագրազյան
Դերերում` Անի Երանյան, Մովսես Երեմյան, Արթուր Պետրոսյան, Լիա Զախարյան, Հայկ Ավագյան, Արթուր Սահակյան և այլք 

Ֆիլմի մասին. Մի՛ խաղացեք, առավել ևս, գրազ մի՛ եկեք ուրիշի զգացմունքների վրա, հակառակ դեպքում  չեք էլ իմանա,  թե այդ ամենն ինչպես խաղից կվերածվի իրական սիրո: Եթե խաղում եք, խաղացեք Ձեր կանոններով, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուրն էլ ունի իր կանոնները, և դրանք կարող են  Ձեր կանոնններից շատ տարբերվել:

Ֆիլմի անվանումը` Ընդհատված մանկություն / Broken Childhood
Օրիգինալ անվանումը` Ընդհատված մանկություն
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2013
Տևողությունը` 00:45:45
Ժանր` Պատերազմական, Դրամա
Ռեժիսոր` Ջիվան Ավետիսյան
Դերերում` Մարիա Ղարագուլյան (Լենա), Գրետա Մեջլումյան (Ֆաթիմա), Ալլա Սահակյան (Անահիտ), Վրույր Հարությունյան (Գուրգեն), Հովհաննես Թեքգյոզյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Պետրոսյան, Մարատ Դավթյան, Մարտին Ալոյան, Սվետա Թովմասյան, Քաջիկ Հարությունյան, Արմիդա Գաբրիելյան, Աննա Բաբայան, Օլեսյա Սահակյան

Ֆիլմի մասին. (16+) Ֆիլմում ներկայացված են Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերը եւ փոքրիկ Լենայի իրական պատմությունը, ով փրկվում է ջարդերից, գերի ընկնում, այնուհետև 129 օր ապրելով ադրբեջանցի մի ծեր կնոջ տանը, ի վերջո վերադարձվում հայկական կողմին…

Ֆիլմի անվանումը` Գարեգին Նժդեհ 
Օրիգինալ անվանումը` Գարեգին Նժդեհ
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2013
Տևողությունը` 02:30:00
Ռեժիսոր` Հրաչ Քեշիշյան
Դերերում` Արտաշես Ալեքսանյան, Շանթ Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Չուլպան Խամատովա, Միխայիլ Եֆրեմով, Նազենի Հովհաննիսյան և այլք 

Ֆիլմի մասին. «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը, պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները:
Ֆիլմի անվանումը` Մեր մանկության տանգոն
Ռուսերեն անվանումը` Танго нашего детства
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 1984
Արտադրություն՝ Հայֆիլմ
Տևողությունը` 01:32:00
Լեզու՝ հայերեն + ռուսերեն
Բեմադրման ղեկավար՝ Ալբերտ Մկրտչյան
Դերերում՝ Գալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Է. Աղամյան, Ազատ Գասպարյան, Ն. Բաղդասարյան, Ս. Սարգսյան, Ա. Գեւորգյան, Ա. Նալբանդյան, Ա. Գեոդակյան:

Ֆիլմի մասին. Ֆիլմն անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը կյանքը կապել է ռազմաճակատային ընկերուհու հետ:

Ֆիլմի անվանումը` Կորած մոլորվածը Հայաստանում
Այլընտրանքային անվանումներ` Невероятные приключения американца в Армении / Lost and found in Armenia
Թողարկման տարեթիվը` 2012
Տևողությունը` 01:41:00
Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան
Դերերում` Ջեմի Քենեդի, Անժելա Սարաֆյան, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան, Դեյվ Շերիդան
 
Ֆիլմի մասին. Ֆիլմը պատմում է ամերիկացի զբոսաշրջիկ Բիլիի մասին, ով իր անձնական կյանքի դժվարությունները թոթափելու համար մեկնում է Թուրքիա` հանգստանալու:
Բիլի թռիչքը օդապարիկով անսպասելի ավարտ է ունենում հայկական սահմանամերձ գյուղերից մեկում: Այնտեղ էլ գյուղացիները կասկածում են, որ Բիլը թուրք լրտես է: Բիլին փրկում է հայ գեղեցիկ մի աղջնակ Անի անունով:
Ֆիլմը նաև ներկայացնում է հայ-ադրբեջանական հարցը, ներկայացված են մի շարք խնդիրներ, որ պատահում են սահմանի վրա:
Ֆիլմի անվանումը` Ես եմ
Օրիգինալ անվանումը` Ես եմ
Երկիր` Հայաստան
Արտադրությունը՝ <<32>> փրոդաքշն և <<Գոյակ>>
Թողարկման տարեթիվը` 2012
Տևողությունը` 01:48:48
Ժանր` Դրամա, Կոմեդիա, Զինվորական
Ռեժիսոր` Վահագն Գրիգորյան
Դերերում` Սոս Սարգսյան, Լևս Դավթյան, Եվա Ղազարյան, Արման Նավասարդյան. Գնել Ուլիխանյան, Ռաֆայել Գրիգորյան, Լևոն Գրիգորյան, Լևոն Մուրադյան, Արփինե Գաբրիելյան, Անդրանիկ Հարությունյան

Ֆիլմի մասին.
20-ամյա Տիգրանը որոշում է բարձրագույն ուսումը կիսատ թողնել եւ անցնել ծառայության հայոց բանակում: Դժվարություններ, իհարկե, ունենում է, բայց ի տարբերություն իրական կյանքի` դրանք բավականին հեշտությամբ են հարթվում: Ծառայության ընթացքում իրեն գերազանց դրսեւորող Տիգրանը սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արեւիկին, եւ կարողանում է նվաճել նրա սիրտը: Ֆիլմը նվիրվում է հայոց բանակի 20 ամյակին:

Ֆիլմի անվանումը` Poker.am
Օրիգինալ անվանումը` Poker.am
Երկիր` Հայաստան
Թողարկման տարեթիվը` 2012
Տևողությունը` 01:40:00
Ժանր` Կոմեդիա
Ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան
Դերերում` Հովհաննես Ազոյան, Միշո, Անի Պատրոսյան, Խորեն Լևոնյան, Արտաշես Ալեքսանյան, Շորենա Բեգաշվիլի, Զուռա Գաչեչիլաձե, Ջաբա Կիլաձե, Նիկա Արաբիձե

Ֆիլմի մասին. Ֆիլմի գլխավոր հերոսը` Հովոն, աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում` որպես մենեջեր-մատուցող: Նա պատրաստվում է իր ընկերուհի Լիլիի ծննդյան օրը կայանալիք հավաքույթի ժամանակ առաջարկություն անել սիրեցյալին: Այդ առիթով Հովոն արդեն ձեռք է բերել մատանին և նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Հարսնացուի տուն գնալուց առաջ Հովոն որոշում է մտնել ավտոսրահ և իր հետ տանել նաև ընկերոջը`Միշոյին: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում և գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում...

1-15 16-23

Գովազդ մեր կայքում