Օրինակ` Շուշան Պետրոսյան
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 20.05.2024, 17:04 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Nune Yesayan - Hasarak Mard

Նունե Եսայան - Հասարակ մարդ (Երգի Բառերը)



Ես` հասարակ մի մարդ
Ձեզ կպատմեմ մի դարդ`
Գուցե ձեզ էլ է հարազատ.
Իմ ընկերները հին հեռացան
Ու այս կյանքում եղան ցիրուցան
Եվ ընթացքում ինձ ո՜նց մոռացան:

Մեկը ունի մանդատ, ու նիստերին
Կիսատ քունը տանում է անընդհատ,
Մյուսը փորձեց իրեն բիզնեսում.
Ընտանիքին տարով չի տեսնում,
Փողն իրենից շուտ է տուն հասնում:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ա՜խ, բիզնեսմեն ու դեպուտատ
Իմ ընկերներն էիք հարազատ,
Ո՞նց ես հիմա ձեզ ետ բերեմ,
Որ դուք նորից դառնաք ազատ:
Գուցե պայծառ մի օր կգա,
Ու կդառնամ ես նախագահ,
Ու դուք սիրով ինձ մոտ կգաք,
Ու հին բարևը ինձ կտաք:

Ա՜խ, բիզնեսմեն ու դեպուտատ
Իմ ընկերներն էիք հարազատ,
Ո՞նց ես հիմա ձեզ ետ բերեմ,
Որ դուք նորից դառնաք ազատ:
Գուցե պայծառ մի օր կգա,
Ու կդառնամ ես նախագահ:

Ու՞ր ես կորել անհետ
Իմ ընկեր թաղապետ,
Լավ ասֆալտի ընտիր վարպետ:
Իմ գործերով զբաղված նախարար
Հասանելի չես դու ինձ համար,
Սրտիս բյուջեն ճեղքեցիր, տարար:

Բարդ ու դժվար պաշտոն,
Մի մեծ աստղով պագոն,
Ի՛մ գեներալ միշտ զգաստ և զգոն:
Օրդ ժամով հաշված է, ավա՜ղ,
Ձայնագրություն, համերգ, հյուրախաղ
Դու, ի՛մ երգիչ, կյանքն է քո մի խաղ:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ա՜խ, թաղապետ ու նախարար,
Իմ գեներալ աստղով, երգիչ,
Ա՜խ, բիզնեսմեն ու դեպուտատ,
Բախտը ժպտած ինձ էլ մի քիչ,
Ու ես դարձել եմ նախագահ,
Բայց ժամանակն է շատ ագահ,
Հիմա վայրկյան չունեմ ազատ,
Ընկերներիս հիշեմ հաթ-հաթ:

Ա՜խ, թաղապետ ու նախարար,
Իմ գեներալ աստղով, երգիչ,
Ա՜խ, բիզնեսմեն ու դեպուտատ,
Բախտը ժպտած ինձ էլ մի քիչ,
Ու ես դարձել եմ նախագահ,
Բայց ժամանակն է շատ ագահ,
Որ ձեզ հիշեմ հաթ-հաթ (2x):



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում