Այսօր մենք հավաքվել ենք շուրջը հարսի, Մեր թագուհու, մեր աննման վառ լույսի:
Ճերմակ է շորդ, դու բախտավոր ես Այսօր քո օրն է անգին փեսու կողքին (2x)
(ԿՐԿՆԵՐԳ) Գեղեցկացել ես այսօր տասնապատիկ, Աշխարհում չկա քեզ պես սիրուն հարսիկ: Այսօր մեծ օր է, ու կարևոր է` Քո աչքերում հարատև շողա արևը: Այսօր մեծ օր է, ու կարևոր է` Լինի ուրախ հարսանիք ու երջանիկ:
Ճերմակ-ճերմակ է հարսի շորը Պայծառ աստղի պես լուսավոր է: Շնորհավոր է հարսի շորը, Պսակը գլխիդ` բախտավոր է:
Դողում է հարսի սիրտը. հեսա հասան, Արդեն շեմին կանգնած է սիրուն փեսան: Բարով-բարով գա ու բարձրացնի նա Հարսիկի սպիտակ քողը ու համբույր տա:
(ԿՐԿՆԵՐԳ) Գեղեցկացել ես այսօր տասնապատիկ, Աշխարհում չկա քեզ պես սիրուն հարսիկ: Այսօր մեծ օր է, ու կարևոր է` Քո աչքերում հարատև շողա արևը: Այսօր մեծ օր է, ու կարևոր է` Լինի ուրախ հարսանիք ու երջանիկ:
Ճերմակ-ճերմակ է հարսի շորը Պայծառ աստղի պես լուսավոր է: Շնորհավոր է հարսի շորը, Պսակը գլխիդ` բախտավոր է:
Դողում է հարսի սիրտը. հեսա հասան, Արդեն շեմին կանգնած է սիրուն փեսան: Բարով-բարով գա ու բարձրացնի նա Հարսիկի սպիտակ քողը ու համբույր տա: Բարով-բարով գա, հարսին տեսնի նա Սպիտակ շորով ու քողով, ու համբույր տա:
(ԿՐԿՆԵՐԳ) Ճերմակ-ճերմակ է հարսի շորը Պայծառ աստղի պես լուսավոր է: Շնորհավոր է հարսի շորը, Պսակը գլխիդ` բախտավոր է: