Ֆիլմի անվանումը` Տխուր փողոցի լուսաբացը Թողարկման տարեթիվը` 2008 Արտադրություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն Տևողությունը` 105ր. Ժանր`Դրամա Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան Գլխավոր դերակատարներ`Անահիտ Քոչարյան (Հարությունյան),Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, Արմեն Սարգսյան, Սուսաննա Բաղդասարյան, Նանոր Պետրոսյան, Էդուարդ Պողոսյան, Թուրվանդա Շահինյան, Ժորա Բաղդասարյան
Ֆիլմի մասին. 90-ականներին` Արցախի ազատագրության համար մղվող կռիվների տարիներին, կյանքը ծանր է Գյումրիում, սակայն քաղաքի բնակիչների դժվարին կյանքում կա և՛ տոկունություն, և՛ հիասթափություն: Մարդիկ գոյության պայքար են մղում, սպասում իրենց ամուսինների և որդիների վերադարձին, սակայն նրացից շատերը զոհված են, և Գյումրի են բերում լոկ նրանց մարմինները: Ի վերջո հաղթահարվում են փորձությունները, և տղամարդիկ, թեև կորուստներով, բայց հաղթանակած են վերադառնում: