Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 10:06 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Azat Hakobyan & Razmik Amyan - Karot

Ազատ Հակոբյան և Ռազմիկ Ամյան - Կարոտ (Երգի Բառերը)



Խոսքերի հեղինակ` Մանե Հակոբյան
Երաժշտության հեղինակ` Ազատ Հակոբյան


(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ)
Հեռանում և թողնում եմ տունը իմ`
Տանելով լոկ հուշեր, մուժեր անհիմն:
Սահելով տարիներս կմարեն,
Իմ հոգու սուրբ կանթեղը կվառեն:
Այն, որ կարոտն է հայի,
Այն սրտեր է հուզում ամայի,
Թև տալիս իմ հոգուն
Եվ ուժ` իմ աչքերին:

Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին:
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում.
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…

(ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ)
Հեռավոր իմ երկիր, հող հայրենի,
Իմ փափագ` գեղալանջ գոռ լեռների,
Գարունքիդ ծաղկունքով կուզեի արբել,
Քո կիզող արևով կուզեի վառվել:
Պաղ ջրերիդ կարկաչով,
Կռունկիդ երամի կանչով
Դառնայի փարվեի,
Սուրբ հողն իմ համբուրեի:

Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին:
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում.
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…

(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ)
Թող ճառագի հույսը հայի,
Վերածնվի հավատ,
Որ դառնանք հայրենիք
Կարոտով, լույս կարոտով

Դողում է սիրտը իմ (ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ)

(ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ)
Դողում է սիրտը իմ,
Ինձ կանչում է երկիրը հին,
Կարոտի լուռ ձայնով
Անրջում եմ տունը իմ:
Քաոս է իմ հոգում
Արցունքներն են ինձ ամոքում,
Մտքերով միշտ հածում,
Հայ կարոտն եմ իմ կոծում…



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում