ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Էրիկ - Սեր (Երգի Բառերը)
Երաժ. հեղինակ՝ Էրիկ
Խոսքերի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյան
Մեղմ քամին շոյում է, ինձ ու քեզ ամուր գրկում է, օրորում,
Սիրահարվել եմ ես քեզ մի օրում:
Երբ դու լուռ նայում ես,
Ինձ համար ամբողջ աշխարհն է քարանում,
Ա՜խր, էս ի՜նչ ես դու ինձ հետ անում:
Ի՞նչ է պետք է՛լ ավելի, էլի,
Եթե քո սիրտն է լի, երազանքով է լի, էլի,
Սերը...
Քեզ ամուր գրկում եմ,
Քեզ գրկում ու իմ աչքերն եմ ես փակում,
Քո մի համբույրն է ինձ հողից պոկում:
Սիրտը իմ թակում է, աղմկում, աղաղակում է
Ու թաքուն՝ լիալուսնին է քո մասին պատմում:
Ի՞նչ է պետք է՛լ ավելի, էլի,
Եթե քո սիրտն է լի, երազանքով է լի, էլի,
Սերը...
Ի՞նչ է պետք է՛լ ավելի, էլի,
Եթե քո սիրտն է լի, երազանքով է լի, էլի,
Սերը...
Մեղմ քամին շոյում է, ինձ ու քեզ ամուր գրկում է, օրորում,
Ա՜խր, էս ի՜նչ ես դու ինձ հետ անում: