Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.04.2024, 09:28 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Հայ աստղեր - Կյանք միլիոն ու կես

Հայ աստղեր - Կյանք միլիոն ու կես (Երգի Բառերը)

Խոսքերի հեղինակ` Ռ. Մխիթարյան
Երաժշտության հեղինակ` Ա. Պարսամյան


Աչքերի խորքում վառվող մի հարց,
Հոգիներ կորած օրերի մեջ` անվերադարձ,
Եվ ձեռքեր, որ չեն գրկի, և աղոթք, որ չի փրկի,
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք`
Միլիոն ու կես:

Միլիոն ու կես անուն ու ջնջված ճակատագիր,
Միլիոն ու կես անտուն ու ժողովուրդ տարագիր,
Միլիոն ու կես արցունք հոսում են անտես,
Ամեն մեկիս մեջ կան սրտեր` միլիոն ու կես:

Միլիոն ու կես ուղի ու ավարտված ճանապարհ,
Միլիոն ու կես երբեք կյանքի չկոչված գաղափար,
Միլիոն ու կես աղոթք չլսվեցին,
Ասես ամեն մեկիս մեջ կան ձայներ` միլիոն ու կես:

Միլիոն ու կես երազ ու խորտակված հույսեր,
Միլիոն ու կես արև և խավարած լույսեր,
Միլիոն ու կես շուրթեր էլ չեն ժպտալու մեզ,
Ամեն մեկիս մեջ կա հոգի` միլիոն ու կես:

Միլիոն ու կես օջախ և ավերված վանքեր,
Միլիոն ու կես եղբայր, միլիոն ու կես ընկեր,
Միլիոն ու կես բռունցք ենք դառնում դու և ես,
Մենք վրեժի պատճառ ունենք, միլիոն ու կես:

Աչքերի խորքում վառվող մի հարց,
(Ոչ ոք չի մոռանա, ոչ ոք չի ների)
Հոգիներ կորած օրերի մեջ` անվերադարձ,
(Թեկուզ անցնի նույնիսկ միլիոն ու կես տարի)
Եվ ձեռքեր, որ չեն գրկի, և աղոթք, որ չի փրկի,
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք`
Միլիոն ու կես:

Միլիոն ու կես գարուն, որ չտեսան ամառ,
Միլիոն ու կես ծառեր, որ չդարձան անտառ,
Միլիոն ու կես բողբոջ չորացան:
Կարծես ամեն մեկիս մեջ արմատներ կան` միլիոն ու կես:

Միլիոն ու կես հետքեր` ճամփեքին անհետացած,
Միլիոն ու կես ձայներ` լռության մեջ խլացած,
Միլիոն ու կես վերքեր տանջում են և՛ ինձ, և՛ քեզ,
Ամեն մեկիս սրտին կան սպիեր` միլիոն ու կես:

Միլիոն ու կես հարցեր պատասխան չունեցան,
Միլիոն ու կես թևեր դեպի երկինք սլացան,
Միլիոն ու կես կյանքեր կորան վայրկյանի պես,
Ամեն մեկիս մեջ կա անցյալ` միլիոն ու կես:

Միլիոն ու կես անմեղ ու մեղավոր կիսալուսին,
Միլիոն ու կես հայացք` սպասող Աստծո լույսին,
Միլիոն ու կես բռունցք ենք դառնում դու և ես,
Մենք վրեժի պատճառ ունենք, միլիոն ու կես:

Աչքերի խորքում վառվող մի հարց,
(Ոչ ոք չի մոռանա, ոչ ոք չի ների)
Հոգիներ կորած օրերի մեջ` անվերադարձ,
(Թեկուզ անցնի նույնիսկ միլիոն ու կես տարի)
Եվ ձեռքեր, որ չեն գրկի, և աղոթք, որ չի փրկի,
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք`
Միլիոն ու կես:

Մենք այսօր նրանց հետ ենք` և՛ դու, և՛ ես,
Մենք մեզ զգում ենք 11 միլիոն ու կես:

Աչքերի խորքում վառվող մի հարց,
Հոգիներ կորած օրերի մեջ` անվերադարձ,
Եվ ձեռքեր, որ չեն գրկի, և աղոթք, որ չի փրկի,
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք`
Միլիոն ու կես: (2x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 2
avatar
0
2 Ադմինիստրատոր • 21:39, 09.03.2015
Բարև Ձեզ, երգի մինուսը չունենք
avatar
0
1 aqsannasahakyan • 10:49, 07.03.2015
Barev dzez, karox eq ays ergi minus@ uxarkel?
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում