Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024, 19:20 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Ինգա և Անուշ Արշակյաններ - Ապրելու ապրիլ

Ինգա և Անուշ Արշակյաններ - Ապրելու ապրիլ

Երաժ. հեղինակ` Մանե Հակոբյան
Խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան

 

Չեն սպիանում անցած դարի վերքերս,
Չեն դադարում դեռ կարոտիս երգերը:
Տու՛ն, երազում եմ քեզ արթուն,
Տունս երազում ասում է «ետ արի՛ր»:

Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը
Թող մեղավոր հոգու դառնա դահիճը:
Մա՛հ, դու հաղթել ես ինձ մի պահ,
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել:

(ԿՐԿՆԵՐԳ)
Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է, ապրեցի սիրով:
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես,
Մեկ է, աղոթում եմ քեզ,
Տե՜ր, պահապան կանգնի՛ր
Ինձ ու իմ ազգին` հավետ:

Կա՛, իմ արյան մեջ կա՛ հողի հին կանչը,
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,
Կանք ու պիտի դեռ շատանանք,
Կյա՛նքն է հայերին հրամայել ապրել:

(ԿՐԿՆԵՐԳ)
Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է, ապրեցի սիրով:
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես,
Մեկ է, աղոթում եմ քեզ,
Տե՜ր, պահապան կանգնի՛ր
Ինձ ու իմ ազգին` հավետ:

Չեն սպանի հոգիս, քանի կա կողքիս հավատք,
Սուրբ իմ աղոթք:
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից:

Հայ գարնան կաթիլ, ապրելու ապրիլ...

(ԿՐԿՆԵՐԳ)
Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է, ապրեցի սիրով:
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես,
Մեկ է, աղոթում եմ քեզ,
Տե՜ր, պահապան կանգնի՛ր
Ինձ ու իմ ազգին` հավետ:

Հավետ (4x)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում