ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Արմենակ Տեր-Աբրահամյան - Ա՜խ, մարալ ջան (Կոմիտաս)
Ա՛խ մարա՛լ ջան,
Կոկոնս թոռմած մնաց,
Ջա՜ն, գյարա՜լ ջան,
Սիրտս կրակած մնաց.
Ա՜խ, մարա՛լ ջան,
Ի՞նչ անեմ իմ ապրելը,
Ջա՜ն, գյարա՜լ ջան,
Իմ աչքերը թաց մնաց:
Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Բոյս վրեն քաշածա:
Էրվում եմ, էրվում,
Ի՞նչ անեմ, որ քաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Սիրտս հալած մաշածա: