Երաժշտության հեղինակ` Մանե Հակոբյան Խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան
Մեծերի աշխարհում Ես իմ տեղը չեմ գտնում, Շատ զբաղված են գործերով Ու Աշխատանքով: Փոքրերով հավաքվենք Մեր աշխարհը կառուցենք, Ու հրավիրենք այնտեղ Հեքիաթներ գունեղ (2x)
(ԿՐԿՆԵՐԳ) Փոքրերի աշխարհ Միշտ պայծառ Ձայն, հնչյուն ու բառ, Օրը մեզ համար տոն է անդադար: Փոքրերի աշխարհ Միշտ արդար Խաղ է, երգ ու պար, Օրը մեզ համար տոն է անդադար (2x)
Փոքրերի մոլորակ, Պտտվում է շարունակ Քո կաղքին արևն է մեծ Ժպիտով անկեղծ, Թե տխուր եք, մոլոր, Ձեզ խորհուրդ կտամ այսօր` Մեր աշխարհ դուք համեցեք, Սիրտը Ձեր բացեք:
(ԿՐԿՆԵՐԳ) Փոքրերի աշխարհ Միշտ պայծառ Ձայն, հնչյուն ու բառ, Օրը մեզ համար տոն է անդադար: Փոքրերի աշխարհ Միշտ արդար Խաղ է, երգ ու պար, Օրը մեզ համար տոն է անդադար (2x)