Առավոտ: Սենյակում դեռ մութ, հայտնվեց արևից էլ շուտ, Լուսավոր ու պայծառ մի շող` ինձ արթնացնող: Գնդլիկ թաթիկով խփեց ու անմեղ հայացքով կանգնեց, Հասկացա՛, օրս ինչպես միշտ քեզնով սկսվեց:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան, Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ) Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը: Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը:
Իրիկուն: Մի մուլտիկ սիրուն կնայես, որ քնես իսկույն, Բայց դու խենթ պտտվող անիվ շատ ակտիվ: Մինչև դու չքնես, հաստատ, չենք կարող մենք շնչել ազատ, Մեկ հոգով հինգ հոգու աղմուկ, քաղցր խենթուկ:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան, Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ) Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը: Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը:
Քո պզտիկ գլխում այնքան հարց ու պատասխան, Ո՞նց պիտի տակից դուրս գամ, բարդ է դա այնքան:
(ԿՐԿՆԵՐԳ) Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Քեզ անուշիկ քո հեքիթով կժպտա անգամ չար գայլը: Մռութիկը քո համով-հոտով, աչուկների քո փայլը, Ջերմ ու բարի քո ժպիտով կանես առաջին քո քայլը: (2x)
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ