ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Մհեր - Վերջին զանգ (Երգի Բառերը)
Այսօր կարծես մեր հոգում
Խինդ ու թախիծ միասին են,
Արցունքի միջից նայում,
Ջերմ ժպտում ենք մենք իրար:
Մեր մեջ հուշերն են նույն,
Վառ, ուրախ, տխուր նույն խոհերը,
Իսկ շուրջը տաք հայացքներ են,
Դեմքեր են այնքան հարազատ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք ձեզ ասում ենք մնաք բարով
Մեր սիրելի ուսուցիչներ,
Մեր հարազատ դպրոց, խենթ մեր օրեր
Ու լուսավոր տարիներ: (2x)
Այսօրվանից մեր առաջ
Բացվում են ուրիշ ճամփաներ նոր,
Այսօրվանից կյանքն արդեն
Կանչում է մեզ նոր այլ ափեր:
Եվ սրտերում մեր հիմա
Ուրիշ հույզեր, երազներ կան.
Այսօր հրաժեշտի օր է,
Բայց և տոն մի նոր հանդիպման:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք ձեզ ասում ենք մնաք բարով
Մեր սիրելի ուսուցիչներ,
Մեր հարազատ դպրոց, խենթ մեր օրեր
Ու լուսավոր տարիներ: (2x)
Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով
Մեր սիրելի ուսուցիչներ,
Բայց ուր էլ որ գնանք, դուք կլինեք
Միշտ մեզանից անբաժան…
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)