Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 29.03.2024, 11:56 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Զարուհի Բաբայան և Արսեն Գրիգորյան - Ու՞ր է մեր երրորդը

Զարուհի Բաբայան և Արսեն Գրիգորյան -
Ու՞ր է մեր երրորդը
(Երգի Բառերը)


Մենք երգի աշխարհ միասին քեզ հետ եկանք,
Ու այդ օրից
Կիսեցի քեզ հետ երգն ու բեմը,
Խենթ օրերն ու կյանքը իմ:

Երևի անցյալ կյանքում քույրեր էինք,
Որ իրարից չունեն գաղտնիք:
Քո երկու ընկերը, երբ իրար տեսնում են,
Միշտ այս հարցն է արթնանում:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ու՞ր է մեր երրորդը. շատ դատարկ ու խորթ է
Մեզ առանց նրա դարձել:
Ու՞ր է մեր ընկերը, մեր ծիծաղն ու սերը,
Անբաժան մասնիկը մեր:

Ա՜խ, գիտենք, որ քեզ էլ, ինչպես մեզ,
Դժվար է նոր ուրիշ մի կյանք սկսել:
Մենք գիտենք, որ քեզ էլ, ինչպես մեզ,
Դժվար է նոր ուրիշ մի կյանք սկսել:

Երբ երգի աշխարհ անվստահ քայլերս բերեցին մի օր,
Քո ջերմ ժպիտով ասացիր բարի գալուստ ինձ մեղմ ձայնով:
Հարազատ քրոջ նման դարձար դու ինձ,
Ում հետ կիսել եմ ամեն ինչ:
Քո երկու ընկերը, երբ իրար տեսնում են,
Միշտ այս հարցն է արթնանում:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ու՞ր է մեր երրորդը. շատ դատարկ ու խորթ է
Մեզ առանց նրա դարձել:
Ու՞ր է մեր ընկերը, մեր ծիծաղն ու սերը,
Անբաժան մասնիկը մեր:(2x)


Ես գիտեմ, որ քեզ էլ, ինչպես մեզ,
Դժվար է նոր ուրիշ մի կյանք սկսել:(2x)


Նոր ուրիշ մի կյանք սկսել,
Նոր ուրիշ մի կյանք սկսել...


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 2
avatar
0
1 Hay2011 • 11:50, 19.03.2012
Shat sirun e stacvel, apres.
avatar
0
2 Ադմինիստրատոր • 12:07, 19.03.2012
Շնորհակալ եմ Hay2011 ջան, նկարն էի պատրաստում, դրա համար էի բառերի տեղադրելն ուշացնում: Դու էլ ապրես, որ էդքան օգնում ես կայքին:
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում